Այսօր ժամը 9։30-ին ՀՀԿ-ն խմբակցության նիստ է հրավիրել, որի ժամանակ որոշում է կայացվելու վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ:
Երեկ խմբակցությունում հանդիպում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ով միակ թեկնածուն է: Նիստի ժամանակ Նիկոլին անհարմար հարցեր տալուց հետո խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե որոշում կկայացնեն միայն թեկնածուի ծրագրին ծանոթանալուց հետո:
ՀՀԿ-ականներն ասում են, թե միասնական քվեարկություն է լինելու, թեեւ չի բացառվում տարբերակը, որ որոշեն ազատ քվեարկել:
Նիկոլ Փաշինյանն առավոտյան տեսաուղերձ է հղել, որում ասվում է, որ գիշերային մի հանդիպման ժամանակ հանրապետականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ որոշել են տապալել ընտրությունները եւ այնպես անել, որ չընտրվի ժողովրդի թեկնածուն։