ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում լրագրողներին ասաց, որ մայիսի 8-ին կողմ է քվեարկելու ժողովրդի վարչապետի թեկնածուին։ Երբ լրագրողները նկատեցին, որ մայիսի մեկի քվեարկությունից առաջ էլ նման խոստում տվել, բայց դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանյանը պատասխանեց, որ այն ժամանակ նման խոստում չէր տվել։