Վերջին երկու օրերին ՀՀԿ-ական պատգամավորների տրամադրությունները փոփոխվել են: Եթե դեռևս մայիսի 1-ին ՀՀԿ-ականներն ինքնավստահություն էին ցուցաբերում, ապա դրանից հետո, երբ հայտարարվեց, որ մայիսի 8-ին որոշել են օժանդակել ժողովրդի վարչապետի թեկնածուի ընտրությանը, նրանք այլ պահվածք ունեն:
Խորհրդարանում անգամ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ փորձում էին ճշտել լրագրողների տրամադրությունները, հարցադրումներ էին անում, որ եթե ՀՀԿ-ն ընդդիմություն լինի, լրագրողներն իրենց կպաշտպանե՞ն: Որոշ պատգամավորների գնահատականներն էլ, ովքեր մայիսի 1-ին կոշտ էին արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին, ակնհայտ մեղմացել էին:

Նյութի աղբյուրը՝ lragir.am