ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին հարցրեց, թե արդյո՞ք կան համեմատություններ, թե չարաշահումները տարեցտարի ավելացել են, թե պակասել:
«Ես չեմ կարող ասել, որ կան նմանատիպ համեմատականներ, բայց քննարկումներից հետո համապատասխան հանձնարարություններ տրվել են վարչապետի կողմից, որպեսզի այդ տեղեկությունները ևս դառնան հրապարակային: Բայց այն ոլորտներում, որտեղ 2011թ բացահայտվել են չարաշահումներ, այդ ոլորտներում ռիսկերն արդեն նվազագույնի են հասցվել»,-այսպես պատասխանեց Արմեն Գևորգյանը:
Վերջինս հավաստիացրեց, որ բավականին մեծ գումարներ վերականգնվել են:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ այսօր ԱԺ-ում արտահերթ նիստ է գումարվում, որի ժամանակ քննարկվում է ՎՊ-ի ներկայացված տարեկան հաշվետվությունը: