Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի ներքաղաքական ներկա իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Նուրսուլթան Նազարբաեւը վստահություն է հայտնել, որ բարեկամական հայ ժողովուրդը իրավական դաշտի շրջանակում կառուցողական երկխոսության միջոցով կգտնի ձեւավորված իրավիճակի դուրս գալու իրական ուղին»,-նշվում է հաղորդագրությունում։