Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Բարսելոնան» 36-րդ տուրի խաղում կընդունի երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»։

Bet365 բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում կատալոնական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1.66 գործակցով: Արքայական ակումբի հաղթանակն ունի 4.50 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.33:

Մայիսի 6-ին Բարսելոնայում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ «Բարսելոնան» նախորդ տուրում էր ապահովել չեմպիոնի տիտղոսը, իսկ «Ռեալը» 4 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից», որից մեկ խաղ պակաս է անցկացրել։

Իսպանիայի առաջնության առաջին շրջանում «Բարսելոնան» «Ռեալին» հյուրընկալվելիս հաղթել է 3։0 հաշվով։