ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ասաց, թե ինչու մայիսի մեկից հետո ՀՀԿ-ն փոխեց իր դիրքորոշումը։
Նա նշեց, որ իրենք տեսան` ցույցի մասնակիցներն ու կազմակերպիչները չեն դադարեցնում ակցիաները։ Եթե ՀՀԿ-ն հայտարարություն չտարածեր, դա նշանակում էր պարալիզացվում էր ներքաղաքական իրավիճակը, ինչը հղի էր այլ վտանգներով։