Այս պահին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ընթանում է «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Այս տարի Հայաստանը մրցույթում ներկայացնում է Սեւակ Խանաղյանը, որը րոպեներ առաջ ելույթ ունեցավ 16-րդ համարի ներքո՝ կատարելով «Քամի» երգը:
Շուտով արդեն կսկսվի քվեարկությունը, որից հետո պարզ կդառնա, թե որ մասնակիցներն են անցել եզրափակիչ փուլ, որը տեղի է ունենալու մայիսի 12-ին:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը նախանշված է մայիսի 10-ին: