Հապարակը գրում է. «Երեկ անգամ խորհրդարանի աշխատակազմն էր ուրախ իշխանափոխության առիթով։ Չնայած խորհրդարանում ՀՀԿ-ն դեռեւս մեծամասնություն է, եւ խորհրդարանի ղեկավարներն էլ ՀՀԿ-ականներ են, սակայն երեկ աշխատակազմը ոչ միայն չէր թաքցնում ոգեւորությունը Փաշինյանի վարչապետ դառնալու կապակցությամբ, այլեւ շատերն աշխատանքի էին ներկայացել Փաշինյանի նկարով ճերմակ շապիկներով։
Երեկ անգամ ԱԺ աշխատակիցներն են եղել Նիկոլի պատկերով սպիտակ շապիկներով. Հրապարակ
