«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ կառավարության փաշինյանական ապարատում Էդվարդ Նալբանդյանի փոխարեն արտաքին գործերի նախարարի պաշտոնում ցանկանում են տեսնել «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Սալբի Ղազարյանին:

Հիշեցնենք, որ վերջինիս գործընկեր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, իր հղած շնորհավորական ուղերձում ի մասնավորի ասել էր. «Անձամբ ես ներդնելու եմ իմ փորձը, գիտելիքները, կապերը եւ բոլոր հնարավորությունները՝ կողքից նպաստելու նոր կառավարության հաջողություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում