Դերասան Սոս Ջանիբեկյանի և հաղորդավարուհի, ոճաբան Մադոննա Հարությունյանի ծնողներ դառնալու լուրն ու Սոսի բացառիկ հարցազրույցըընտանեկան կյանքի մասին Tert.am Life–ը ներկայացրել է իր ընթերցողներին։ Դերասանի կինը` Մադոննան, նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life–ին և պատմել հղիության ընթացքի մասին։
Ապագա մայրիկը կյանքի այս երջանիկ փուլում որոշել է տարբերվող ֆոտոշարք անել` ներկայանալով սև, կիպ զգեստով։ «Հղիության ժամանակ արված ֆոտոշարք ասելով, սովորաբար, պատկերացնում ենք վարդագույն զգեստով ծաղկած ծառերի ֆոնին ապագա մայրիկի։ Ես ընտրեցի սև զգեստը և համահունչ աքսեսուարներ»,– ընտրությունը մեկնաբանեց Մադոննան և հավելեց, որ ինքնուրույն է զբաղվել ֆոտոշարքի ոճով։
Մշտապես շիկահեր կերպարով Մադոննան այժմ ներկայանում է մուգ վարսերով։ Մազերը չգունաբացելը պայմանավորված է կարգավիճակով։ Հետագայում կրկին շիկահեր կդառնա՞, թե ոչ, ապագա մայրիկը դեռ չի որոշել։ «Գուցե հետո վերադառնամ շեկ մազերին։ Դեռ ծրագրեր չեմ կազմում»,– ասաց նա։
24–ամյա հաղորդավարուհին հղիության 6–րդ ամսում է։ Նա և Սոսն աղջիկ երեխայի են սպասում։ «Հղիությունս հրաշալի է անցնում, առավել ևս, որ այս ամիս սկսել եմ զգալ, թե ինչպես է իմ մեջ մի նոր կյանք շարժվում»,– ասաց ապագա մայրիկը, ով այս փուլում շարունակում է աշխատել։
Սոսի հետ մեր ներկայացրած հարցազրույցից հետո շատերը նկատել էին, որ դերասանը շատ է փոխվել։ Մադոննայից հետաքրքրվեցինք` արդյոք ինքը նկատում է փոփոխություններ ամուսնու մեջ։
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2018/05/14/madonna/49916