«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հարցերին պատասխանել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ազատություն» . - Շատերն են մեղադրում անկախությունից հետո իշխանության եկած բոլոր կառավարություններին, որ թալանեցին, կործանեցին արդյունաբերությունը՝ խորհրդային շրջանից ժառանգություն մնացած, փոշիացրին ողջ ունեցվածքը հանրապետության, եւ այնուհետեւ ձեւավորվեց այդպես կոչված տնտեսական, ֆինանսական բլոկի բյուրոկրատական նոմենկլատուրա՝ ես մեջբերում եմ քննադատների խոսքերը, որոնք ֆինանսական կայունության կոնցեպցիայով, փաստորեն, ամեն ինչ անում էին, որպեսզի հայրենական արտադրություն չստեղծվի, այսինքն՝ իրենք մտահոգված էին սոսկ բյուջեի պակասորդ եւ մակրոտնտեսական ցուցանիշների, ասենք, բավական բարվոք վիճակ, ինչը պահանջվում էր միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից, որոնք հենց վճարում էին, իրենք են հենց տալիս փոխառություններ, վարկեր։ Այդպե՞ս է դա, թե՞ ոչ, ի՞նչ կարող եք ասել, այս մեղադրանքներին Դուք ինչպե՞ս կարող եք, որպես տնտեսագետ, [պատասխանել]։
Տիգրան Սարգսյան. - Սովետական Միության փլուզումից հետո գրեթե բոլոր հանրապետություններում արձանագրվեց էական անկում, որովհետեւ Սովետական Միության տնտեսական մոդելը այլեւս չէր աշխատում, այն երկրները, որոնք ավելի արագ սկսեցին շուկայական կանոնների ներդրում, շոկային թերապիա, այդ երկրներում անկումները եղան ավելի մեծ։ Եվ Հայաստանում էլ նույն բանը տեղի ունեցավ. հազարավոր ձեռնարկություններ հայտնվեցին սնանկ վիճակում, զրկվեցին Սովետական Միության պատվերներից, այդ գործարանների տնօրենները նոր շուկայական պայմաններում չէին կարողանում գտնել նոր շուկաներ, որտեղ վաճառեն ապրանքները, պատվերներ չէին կարողանում ստանալ, եւ հազարավոր ձեռնարկություններ սնանկացան, տասնյակ հազարավոր մարդիկ մնացին առանց գործ... Իհարկե, այս ամեն ինչը իրականություն է։
Տիգրան Սարգսյան. - Սովետական Միության փլուզումից հետո գրեթե բոլոր հանրապետություններում արձանագրվեց էական անկում, որովհետեւ Սովետական Միության տնտեսական մոդելը այլեւս չէր աշխատում, այն երկրները, որոնք ավելի արագ սկսեցին շուկայական կանոնների ներդրում, շոկային թերապիա, այդ երկրներում անկումները եղան ավելի մեծ։ Եվ Հայաստանում էլ նույն բանը տեղի ունեցավ. հազարավոր ձեռնարկություններ հայտնվեցին սնանկ վիճակում, զրկվեցին Սովետական Միության պատվերներից, այդ գործարանների տնօրենները նոր շուկայական պայմաններում չէին կարողանում գտնել նոր շուկաներ, որտեղ վաճառեն ապրանքները, պատվերներ չէին կարողանում ստանալ, եւ հազարավոր ձեռնարկություններ սնանկացան, տասնյակ հազարավոր մարդիկ մնացին առանց գործ... Իհարկե, այս ամեն ինչը իրականություն է։
Թալանը՝ ճաշակի հարց
«Ազատություն». - Դուք թալանը բացառո՞ւմ եք, որ եղել է թալանը։
Տիգրան Սարգսյան. - Գիտեք, կարծում եմ, որ շատ տնօրեններ, շատ պաշտոնյաներ, օգտվելով առիթից, ինչ-որ ունեցվածք փորձել են վաճառել, որ ինչ-որ եկամուտ ստանան։ Հիմա դա անվանել թալան, թե անվանել անհրաժեշտ այդ պահի դրությամբ քայլեր, որոնք հնարավորություն կտային գոյատեւել ինչ-որ ձեւով, շատ դժվար է։ Դա արդեն քաղաքական ճաշակի հարց է, թե դա ինչպես դուք կգնահատեք՝ նայած ինչ հայեցակարգի տեր մարդ եք։ Բայց որ օբյեկտիվ էր այդ փլուզումը՝ դա ակնհայտ է։
«Ազատություն». - Խոսքը Խորհրդային Միության փլուզման մասին չէ՝ այո, օրգանիզմ էր մի, որը մասնատվեց, հետո հնարավոր չէր հավաքել, որովհետեւ չկար պարզապես այդ օրգանիզմը։ Բայց Դուք չե՞ք կարծում, որ իսկապես ազգային ցավերով մտահոգ ղեկավարություն չստեղծվեց, որը կարողանար հենց սկզբից մտածել այդ մասին՝ ինչպես կերակրել այս ժողովրդին։ Այսպիսի մտածելակերպ գոյություն չուներ, ես հիշում եմ, որ իսկապես մթության, խավարի, քաոսի մեջ խարխափող երկիր էր։
Տիգրան Սարգսյան. - Գիտեք, ես 90-91 թվականներին ներկայացնում էի ընդդիմությունը, ընդ որում՝ այն ժամանակ անվանում էին ագրեսիվ, արմատական ընդդիմություն Ազգային ժողովում, եւ նմանատիպ, իհարկե, քննադատական խոսքեր իշխանությունների հասցեին հնչում էին այդ տարիների ընթացքում, եւ շատ պարզ պատճառով՝ որովհետեւ օր-օրի կենսամակարդակը Հայաստանի Հանրապետությունում կտրուկ նվազում էր։ Եվ մարդիկ չէին կարող չդժգոհել, չէին կարող գնահատականներ չտալ այդպիսի քաղաքական իշխանություններին, նամանավանդ երբ որ տեսնում էին անարդարություն, երբ որ տեսնում էին, որ որոշ մարդիկ օգտվում են դրանից, որ ազնիվ չեն, արդար չեն, եւ այլն... Եվ դա մեծ հիասթափություն առաջացրեց, եւ այդ փաստերը ժխտել հնարավոր չէ։
«Ազատություն». - Դուք համաձայն եք դրա հետ։
Տիգրան Սարգսյան. - Այո։
Հարկային «տոն» չի կարող լինել
«Ազատություն». - Եվ դրան հետեւող այսպիսի մի հարց։ Մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներում Բերնանկեն, որ իրենց Կենտրոնական բանկի նախագահն է, եւ ընդհանրապես՝ ամերիկյան կառավարությունը այդ տնտեսական ճգնաժամից ինչպես դուրս եկավ։ Նրանք այսպես կոչված խթանման այդ քաղաքականությունը որդեգրեցին, Կոնգրեսը հատկացրեց ավելի գումարներ՝ շուրջ 800 միլիարդ դոլարի, իսկ Կենտրոնական բանկը այսպես կոչված «հեշտ փողի» քաղաքականություն որդեգրեց, «էժան փողի», որ ուղղակի ձրի էր փողը՝ ինչքան ուզում ես վերցրու, մենակ թե մի բան արա։ Այ, մեզ մոտ ինչո՞ւ չկա այդ բանը, ես չեմ հասկանում, Դուք բացատրեք, ինչո՞ւ մենք ԱՄՀ-ին, ՀԲ-ին պետք է լսենք, որ պետք է բյուջեի պակասորդը, շատ ամեն ինչը սահմաններում լինի, ցուցանիշները պետք է կատարվեն, պետք է հարկերը հավաքվեն ինչպես որ նախատեսված է։ Ինչո՞ւ չթեթեւացնել հարկերը՝ միջին, փոքր բիզնեսների, ինչո՞ւ նրանց ընդհանրապես չազատել հարկերից, եւ մեկ տարի պետությունը հարկային, այդպես, «տոն» հայտարարի՝ «ոչ մի հարկ չենք ուզում, գնացեք ինչ ուզում եք արտադրեք, վաճառեք եւ ապրեք»։
Տիգրան Սարգսյան. - Շատ լավ կլիներ, եթե այդպես կարողանայինք անել, բայց հարց է առաջանում՝ 550 հազար թոշակառու ինչպես է ապրելու մեր երկրում, երբ որ մեր բյուջեի 38 տոկոսը հենց սոցիալական վճարումներն են՝ անապահով ընտանիքներ, թոշակառուներ, աշխատավարձեր... այդ մարդկանց էլ պետք է ասենք ուրեմն՝ «սիրելիներս, դուք էլ պետք է համակերպվեք այն մտքի հետ, որ մենք ձեզ չենք վճարելու աշխատավարձ, թոշակ, նպաստ»։ Այդպես չի կարող լինել։ Ուրեմն, սա՝ առաջին։
Երկրորդը՝ Միացյալ Նահանգների հետ համեմատությունը այնքան էլ կոռեկտ չի, որովհետեւ Միացյալ Նահանգների ֆեդերալ ռեզերվային համակարգը՝ նույն Բերնանկեն, տպում է աշխարհի փողը, եւ նա, այդ փողը տպելով, մտնում է մեր բոլորի գրպանը։ Այն դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը տպում է իր հայկական դրամը, որը փոխկապակցված է դոլարի հետ. եթե մենք շատ դրամ տպենք, ուրեմն, դրամը կտրուկ կարժեզրկվի, եւ մարդիկ վստահությունը կկորցնեն դրամի նկատմամբ, հիպերինֆլյացիա կսկսվի...
Եղել է դա։ 93 թվականին Հայաստանի Հանրապետությունում հիպերինֆլյացիա էր։ Դա ինչ է նշանակում՝ որ փողի քանակը այնքան շատ էր, որ ամեն օր ապրանքների գները կրկնապատկվում էին խանութներում։
Այսինքն, փող տպել-գցել շրջանառության մեջ, նշանակում է՝ փողի քանակը այնքան շատ լինի, որ ապրանքների քանակը ավելի քիչ է, նշանակում է, որ գները թռչում են...
«Ազատություն». - Բայց դա կապված չէ՞ր ռուբլու հետ, ավելի շատ ռուբլու արժեզրկման, ոչ թե մեր ազգային դրամի։
Տիգրան Սարգսյան. - Այո, բայց ռուբլու արժեզրկումը ինչո՞վ էր պայմանավորված` որովհետեւ ռուսները ներդրեցին ռուսական ռուբլին, իսկ սովետական ռուբլին եկավ Հայաստան։
Այսինքն, փող շատ տպելու մեջ չի գաղտնիքը, գաղտնիքը նրանում է, թե երբ որ շատ փող ես տպում, այդ փողը ուր է գնում։ Եթե այդ փողը շատ տպում ես ու բաժանում ես մարդկանց, մարդիկ գնում են խանութ, այդ շատ փողով ապրանքների քանակը չի ավելանում՝ ապրանքների գներն են թռչում, մարդիկ էլ դժգոհում են։ Առաջին հերթին դժգոհում են թոշակառուները, աշխատավարձով ապրող մարդիկ, որովհետեւ ասում են՝ «այսպես ո՞նց կլինի, մեր աշխատավարձը նույնն է, իսկ գները տասնապատիկ ավելացել են»։
Դրա համար, գաղտնիքը դրանում չէ, գաղտնիքը այլ բանի մեջ է՝ այն, ինչ որ Դուք ասում էիք՝ ընդլայնողակա՞ն քաղաքականություն, թե՞ կրճատողական։ Հիմա երբ որ ճգնաժամ է, բնականաբար՝ պետությունները փորձում են խթանել տնտեսական աճը, ընդլայնողական են՝ ավելի շատ են ծախսում, որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն, ճանապարհներ կառուցվեն, դպրոցներ կառուցվեն, որպեսզի կարողանա հասարակությունը հաղթահարել այդ դժվարությունը, որ ճգնաժամը բերում է։
Հիմա հարց է առաջանում՝ երբ որ պետությունը ճգնաժամի ժամանակ ավելի շատ է ծախսում, այդ փողը որտեղի՞ց է վերցնում։ Այդ փողը մենք վերցնում ենք պարտքով, եւ դա նշանակում է՝ բյուջեի դեֆիցիտն ենք ավելացնում։ Մենք դա արեցինք 99 թվականին՝ ռեկորդային բյուջետային դեֆիցիտ ունեցանք 7-տոկոսանոց, պարտքեր վերցրեցինք...
«Ազատություն». - Բայց նաեւ մեծ աճ ունեցանք, չէ՞, տնտեսական։
Տիգրան Սարգսյան. - Այո: Սկզբից անկում ունեցանք...
«Ազատություն». - 13 տոկո՞ս էր, ինչքա՞ն էր [աճը]։
Տիգրան Սարգսյան. - Չէ, մենք ունեցանք 14-տոկոսանոց անկում ճգնաժամի պատճառով, որը մենք ոնց էինք հաղթահարում՝ հենց Ձեր ասած ընդլայնողական քաղաքականությամբ։ Մենք փորձում էինք փողի զանգվածը ավելացնել, մենք փորձում էինք շատ փող ծախսել, շատ փող տրամադրել սոցիալապես անապահով մարդկանց, որպեսզի նրանք ծախսեն այդ փողը եւ խթանեն տնտեսական աճը։ Բայց դա բերեց նրան, որ մեր արտաքին պարտքը 18 տոկոսից կրկնապատկվեց, դարձավ 37 տոկոս։
«Ազատություն». - Բայց մարդիկ ավելի լավ էին ոնց որ թե, չէ՞, այդպես չէ՞ր։
Տիգրան Սարգսյան. - Այո, բայց հավերժ չես կարող այդպես ապրել, որովհետեւ կընկնես Հունաստանի օրը, որովհետեւ գալու է մի պահ, երբ որ քեզ ասելու են՝ «պարտքերը հետ տուր»։
«Ազատություն». - Նախկին նախագահն էլ ասում է՝ «մեր ժամանակ ավելի լավ էր», չէ՞՝ այդ նկատի ունենալով։
Տիգրան Սարգսյան. - Դե ընդհանրապես նախկինները միշտ ասում են, որ իրենց ժամանակ ավելի լավ էր։
«Ազատություն». - Բայց, իբրեւ տնտեսագետ, համաձայն չե՞ք Քենսիի այդ տեսությանը, որ, ենթադրենք, երբ որ մասնավոր ոլորտում ներդրումները, ծախսերը կրճատվում են, պետությունը պետք է փոխհատուցի դրանք իր ծախսերի ավելացմամբ, իր ներդրումների ավելացմամբ։
Տիգրան Սարգսյան. - Մենք ճգնաժամի ժամանակ հենց այդպես էլ վարվեցինք, բայց դա չի կարող երկար տեւել։
«Ազատություն». - Մենք ճգնաժամում չե՞նք հիմա, պարոն Սարգսյան։
Տիգրան Սարգսյան. - Բայց ճգնաժամի այն առավել սուր փուլը, որ տեղի ունեցավ, մենք այն ժամանակ մեղմեցինք ճգնաժամը, որովհետեւ ավելացրեցինք թոշակները, ավելացրեցինք նպաստները եւ պետության ծախսերը եւ փորձեցինք այդ բացասական սուր ալիքը մեղմել։ Բայց ապագայում հարց է առաջանում, որ դու պետք է ապրես այն եկամուտներով, որ դու ունես, եթե դու ավելի շատ ես ծախսում, նշանակում է՝ դու ուրիշի հաշվին ես ծախսում։ Այն, ինչ որ Հունաստանում տեղի ունեցավ, այն, ինչ որ Պորտուգալիայում տեղի ունեցավ։ Վերջը գալիս է մի պահ, ասում են՝ «հիմա փողերը վերադարձրեք», ու դա գցում է ավելի մեծ ճգնաժամի մեջ, որովհետեւ ինչ է ստիպված անում այդ ժամանակ պետությունը՝ կրճատում է բյուջեի ծախսերը, աշխատատեղեր է փակում, ֆինանսավորում է դադարեցնում։
«Ազատություն». - Թույլ տվեք չհամաձայնել: Հունաստանում տնտեսության 70 տոկոսը հանրային ոլորտն էր, չէ՞, մեզ մոտ քանի տոկոսն է հանրային։ Իրենց մոտ ողջ տնտեսության 70 տոկոսը հանրային սեկտորն է, այսինքն՝ հանրային ոլորտի աշխատողներ են, եւ այդպես էր, հիմա նոր սկսում են կրճատել։ Մեզ մոտ հակառակն է, կարծում եմ, չէ՞՝ հանրայինը 30 տոկոս, այն էլ, չունենք էլ, չգիտեմ, ինչպես է, Դուք վարչապետ եք, գիտեք։
Տիգրան Սարգսյան. - Ներկայացնեմ Ձեզ մեր բյուջեի ծախսային կառուցվածքը։ Շատ պարզ կառուցվածք է. եթե վերցնենք, 1 տրիլիոն ծախսային բյուջե ունենք, ահռելի մասը՝ դա 550 հազար թոշակառուների թոշակն ենք վճարում, սոցիալական նպաստները՝ 114 հազար ընտանիք, որ սոցիալապես անապահով է, դրանցից 100 հազարը ստանում են թոշակներ, դա աշխատավարձն է, որ պետական չինովնիկներ, պետական ապարատում աշխատող մարդիկ, որոնք մոտավորապես մի 150 հազար հոգի են, բանակի ծախսերն են, եւ ճյուղային ծախսեր՝ դպրոցներն են, ճանապարհաշինարարություն, ոռոգման համակարգ, խմելու ջուր եւ այլն։
«Ազատություն». - Մենք 550 հազար թոշակառո՞ւ ունենք, պարոն վարչապետ։
Տիգրան Սարգսյան. - Այո։ Երեք միլիոն բնակչություն ունենք, 500 հազար էլ՝ թոշակառու։
«Ազատություն». - Շատ չի՞ մի քիչ թոշակառուների թիվը։
Տիգրան Սարգսյան. - Դե մենք, այսօր, մեր հասարակությունը ծերանում է, եւ թոշակառուների թիվը աշխատողների հետ համեմատած` այդ ցուցանիշը մեզ մոտ վատանում է՝ մեկ աշխատողին այսօր մեկ թոշակառու է...
«Ազատություն». - Եվ դա գնալով պիտի վատանա։
Տիգրան Սարգսյան. - Այո։
«Ազատություն». - Քանի որ արտագաղթը շարունակվում է...
Տիգրան Սարգսյան. - Չէ, արտագաղթի խնդիրը չի այստեղ, բնակչության ծերացումը միայն արտագաղթով չի բացատրվում, դեմոգրաֆիական ալիքներ գոյություն ունեն, ծնելիություն խնդիրն է կարեւորը։
Լողացող փոխարժեքը՝ հանուն թոշակառուների
«Ազատություն». - Պարոն վարչապետ, երբ Դուք Կենտրոնական բանկի նախագահ էիք, երկար ժամանակ դրամի փոխարժեքը մնում էր շատ բարձր դոլարի նկատմամբ:
Տիգրան Սարգսյան. - Ուժեղանում էր դրամը:
«Ազատություն». - Այո, ուժեղանում էր: Եվ Դուք դրանով չէի՞ք օժանդակում հայրենական ոչ թե արտադրողներին, այլ` ներկրողներին, որ, ինչպես գիտենք, նրանք հենց այսօր կազմում են մեր օլիգարխիայի գրեթե ճնշող մեծամասնությունը: Դուք դրանով ինքներդ չէի՞ք նպաստում, անուղղակիորեն, որ նրանց տնտեսական վիճակը միշտ ավելի լավ լինի, բարվոք, քան այն արտադրողների, որոնք փորձում են ինչ-որ մի բան անել, ստեղծել արտադրություն, արտահանել, իսկ արտահանումը շատ թանկ էր, քանի որ դրամը շատ ավելի թանկ էր արտարժույթի նկատմամբ: Ճի՞շտ եմ ասում, այդպե՞ս է, թե՞ ոչ:
Տիգրան Սարգսյան. - Ճիշտ եք ասում, դասական տնտեսագիտական ճշմարտություն եք ասում, որ եթե ուզում եք խթանել արտահանումը, պետք է այնպես անեք, որ արժեզրկվի ձեր արժույթը:
«Ազատություն». - Այո, բայց ինչո՞ւ Դուք չարեցիք:
Տիգրան Սարգսյան. - Հիմա, բայց ես ուզում եմ Ձեր մեղադրանքներին պատասխանել:
Չարեցինք շատ պարզ պատճառով:
Առաջինը` մենք մեր երկրում վարում ենք լողացող փոխարժեքի քաղաքականություն; Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ մենք կարեւորում ենք ոչ թե փոխարժեքը, այլ` գնաճը, կարեւորում ենք այն 550 հազար թոշակառուներին, այն 100 հազար սոցիալապես անապահովներին, նրանց ավելի շատ ենք կարեւորում եւ ասում ենք, որ «պետությունը իրավունք չունի ձեր գրպանը մտնել, արժեզրկել այն փողը, որ ձեզ տալիս են», որովհետեւ ինֆլյացիան առաջին հերթին իրենց է խփում, չէ՞: Իսկ փոխարժեքը արդեն տնտեսվարող սուբյեկտների ռիսկն է, նրանք կարող են արդյունավետ իրենց ռիսկը կառավարել: Սա` առաջինը: Ուրեմն, եթե մենք թույլ տայինք, որպեսզի այդ սոցիալապես ծանր վիճակում արժեզրկվեր մեր բնակչության եկամուտները, դա նշանակում է, որ աղքատությունը կտրուկ կբարձրանար: Այդ տարիներին աղքատությունը կտրուկ նվազել են նաեւ դրա շնորհիվ, որովհետեւ ռեալ եկամուտները թոշակառուների, մեր քաղաքացիների չէին նվազում, այլ հակառակը` ովքեր որ ստանում էին դրամով աշխատավարձ, դրամով թոշակ, դրամով եկամուտներ, իրենց կենսամակարդակը տարեցտարի բարձրանում էր, վճարունակությունը իրենց բարձրանում էր:
«Ազատություն». - Կարո՞ղ եմ մի հակաճառություն: Բայց չէ որ այդ 550 հազար, որ ասում եք, թոշակառուների զավակները ապրում են արտերկրում, եւ նրանք ուղարկում են դոլարային արտահայտությամբ կամ հենց ռուբլու արտահայտությամբ թրանսֆերթներ: Դուք, փաստորեն, ուժեղացնելով...
Տիգրան Սարգսյան. - Բոլորի՞ն: Եթե այդպես լիներ...
«Ազատություն». - Չէ, ես չգիտեմ մի թոշակառու, որ առնվազն մի հորեղբոր տղա կամ, չգիտեմ, ինչ-որ մի թոռ չունենա այնտեղ…
Տիգրան Սարգսյան. - Եթե այդպես լիներ, Հայաստանում աղքատ մարդ չէր լինի:
«Ազատություն». - 300 հազար, լավ, այդպես ասենք, գոնե այդքան կունենան, չէ՞: Հիմնա կանում ծերերը, ինչո՞ւ է այդքան շատ ծեր մարդ այստեղ` որովհետեւ նրանք մնում են այստեղ, իսկ իրենց զավակները դրսում աշխատում, ուղարկում են:
Տիգրան Սարգսյան. - Պատասխանը շատ պարզ է. եթե նրանք ունեն դոլարային եկամուտներ, եւ ես Հայաստանում ունեմ քաղաքացի, որը չունի դոլարային եկամուտ, ես պետք է պաշտպանեմ նրան, ով չունի դոլարային եկամուտ:
«Ազատություն». - Բայց այդպիսի մարդ շատ քիչ կա, պարոն վարչապետ:
Տիգրան Սարգսյան. - Հիմա, Դուք ո՞ւմ կպաշտպանեիք... Ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ` ո՞ւմ պետք է պաշտպանեմ` դրամային եկամուտ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե ես սկսեմ պաշտպանել դոլարային եկամուտ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Բա այն քաղաքացիները, որոնք մեր պետության քաղաքացիներն են, որոնք թոշակ են ստանում, սոցիալական նպաստ են ստանում, բա ինձ չեն ասի՞` «պարոն վարչապետ, էս ի՞նչ ես անում, տալիս ես 50 հազար դրամ թոշակ ու ամեն ամիս էլ թոշակս արժեզրկում ե՞ս»: Արդար չէ, չէ՞:
Ես պատասխանատու եմ հայկական դրամի համար, ոչ թե դոլարի համար: Եթե մարդիկ ունեն դոլարային եկամուտ, նշանակում է` ունեն այդ եկամուտը դրսից, ես պետք է մտածեմ այն մարդկանց մասին, որոնք չունեն դոլարային եկամուտ:
Հիմա Դուք ասում եք` «մտածեք այն մարդկանց մասին, ովքեր ունեն դոլարային եկամուտ»:
«Ազատություն». - Բա նրանք ձեր քաղաքացիներն են, այդ մարդիկ:
Տիգրան Սարգսյան. - Բայց առաջին հերթին ո՞ւմ նախապատվություն տամ:
«Ազատություն». - Ներողություն, ամբողջ Հայաստանը թրանսֆերթների... 2 միլիարդ դոլար միայն...
Տիգրան Սարգսյան. - Ոչ, եթե այդպես լիներ, Հայաստանում աղքատություն չէր լինի: Եթե Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները դրսից դոլար ստանային, աղքատություն չէր լինի մեր երկրում: Բայց մեր երկրում հիմա աղքատության տեսակարար կշիռը 35 տոկոս է, այն էլ` Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշված, երբ որ զամբյուղը հաշվում է 39 հազար դրամ, բայց 39 հազար դրամով ընտանիք պահել հնարավոր չի, չէ՞: Հասկանալի է, եթե մենք կենսամակարդակի ավելի բարձր պահանջարկ ունենք, կարելի է համարել, որ աղքատությունը շատ ավելի բարձր է Հայաստանի Հանրապետությունում: Բա մենք այդ մարդկանց մասին պետք է մտածենք, որոնք դոլարային եկամուտ չունեն, եւ դա է մեր համար մեկ, առաջնային խնդիրը: Այսպես:
«Ազատություն». - Պարոն վարչապետ, ամեն տեղ, ամեն երկրում աշխատում են ամեն կերպ ի
Похожие
Нарек Саркисян, погибший накануне в Сюнике, был из Севана
Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
Америабанк назван лучшим банком по обмену валюты в Армении по версии журнала Global Finance
Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
Америабанк назван банком года Армении в 2022 г. журналом The Banker
Ameria PhonePOS. Новое приложение для получения безналичных платежей с помощью смартфона
Google Pay и Google Wallet доступны для клиентов Америабанка
Америабанк. В авангарде банковского сектора Армении
Америабанк назван самым надежным банком Армении по версии журнала Global Finance
Успешно завершена крупнейшая программа по корпоративным облигациям на рынке ценных бумаг РА
Global Finance удостоил Америабанк наградой «Самый инновационный цифровой банк в Центральной и Восточной Европе 2022»
Америабанк удостоился награды Euromoney за превосходство как лучший банк в Армении в 2022г.
Безналичное лето: Возможность выиграть 22 путевки для клиентов Америабанка
Америабанк объявлен победителем в номинации «Лучший банк в области устойчивого финансирования 2022»
Америабанк получил награду «Сделка года 2021 – зеленая торговля» в рамках Программы содействия развитию торговли ЕБРР
Սոնայի ամուսինը հրաժարվել էր ընդունել Փաշինյանի ցավակցությունները, իսկ տղաների ծնողները մոռացել էին, թե ով է մեղավոր նրանց մահվան մեջ
Америабанк признан лучшим банком Армении в 2022г. по версии журнала «Global Finance»
Известны победители рекламных лотерей Америабанка «Живи по-армянски», «Живи с улыбкой» и «Живи без границ»
Америабанк признан лучшим инвестиционным банком Армении по версии Global Finance
Америабанк удостоился очередной награды Международной финансовой корпорации в сфере торгового финансирования
Америабанк привлек капитал второго уровня на сумму 15 млн евро от компании «Триодос Инвестмент Менеджмент»
Америабанк заключил новые кредитные договоры с responsAbility и ГФКП
Поколение Америя 14. Эксклюзивная возможность начать профессиональную карьеру в
Америабанке
Америабанк и Фонд международного развития ОПЕК заключили кредитное
соглашение на сумму 30 млн долларов США для развития устойчивой энергетики
и малого бизнеса в Армении
Банкоматы Америабанка и банка «HSBC Армения» будут обслуживать держателей карт двух банков по специальным тарифам
Коронавирус в Украине и мире: главные новости 24 марта
Мировая схватка с коронавирусом: Китай обнадежил прорывом
Зараженных намного больше: врач инфекционист обратилась к украинцам
Из Польши 20 марта поездами привезли более тысячи украинцев
В Житомире подтвердили первый случай коронавируса
Раскрыт главный секрет коронавируса
Самое популярное
Сегодня
За неделю
За месяц
Как женщины уничтожают мужественность в мужчинах
18-летний охранник на концерте Джастина Бибера затмил самого певца
Мелания Трамп продолжает выбирать черные наряды для дипломатических встреч
Юлия Ковальчук с короткой стрижкой стала похожа на голливудского актера
Tyga нашел замену Кайли Дженнер: что мы знаем о 24-летней модели и бывшей официантке Джордан Озуна
ПОСЛЕДНИЕ НОВОСТИ. АНАСТАСИЯ ЗАВОРОТНЮК
Турецкая газета впечатлена 120-миллионной яхтой Самвела Карапетяна
«Айоц Ашхар»: По факту аудиозаписи собрания компании САС заведено уголовное дело
«Жаманак»: Самый вероятный кандидат на должность губернатора Армавира – сын генерала Манвела Григоря...
«Айкакан Жаманак»: Министр юстиции Арпине Ованнисян желает получить мандат
Beeline – спонсор международного фестиваля авторской песни «Парус надежды-2017»
Звезда Шарля Азнавура будет установлена на Аллее славы Голливуда
Рейтинг Empire: кинолюбители назвали лучший фильм всех времен
Современное армянское кино будет представлено на кинофестивале в Турции
Дом Мэрилин Монро выставили на продажу за семь миллионов долларов