Խոյ. Այսօր կարող եք դրսեւորել ձեզ որպես տաղանդավոր խմբագիրներ, գրողներ, ռեժիսորներ: Օրվա ընթացքում ստացած բոլոր տպավորությունները գիտակցության միջով անցկացնելով, կկարողանաք տիրապետել իրադրությունը աշխատավայրում եւ կոլեկտիվում, զգալ բոլոր տրամադրությունները: Այսօր առաջին պլան կմղվեն ընտանեկան պրոբլեմները: Զգալի ծախսեր կունենաք՝ ընտանեկան կարիքների համար:
Ցուլ. Օրը ընդհանուր առմամբ կանցնի դրական հունով եւ միայն երեկոն է, որ չի արդարացնի ձեր սպասումները: Այսօր հնարավոր է սկսեք մտորել փիլիսոփայական հիմնական հարցերի շուրջ: Խուսափեք եսասիրական քայլերից, այլապես խորը ցավ կպատճառեք ձեր համար թանկ մարդկանց:
Երկվորյակ. Օրը հարմար է կորցրած ներքին ներդաշնակությունը վերականգնելու եւ շրջապատի հետ բնականոն հարաբերությունները վերահաստատելու համար: Հնարավոր է կարողանաք վաղուց սկսած բարդ գործերն այսօր ավարտին հասցնել, կապեր հաստատել պիտանի մարդկանց հետ, նույնիսկ որոշակի եկամուտներ ստանալ: Օրվա երկրորդ կեսին անակնկալ հյուրեր կունենաք:
Խեցգետին. Օրը կանցնի գերագույն ուժերի հովանավորությամբ: Կակտիվանան դրական ազդակները: Սա հարմար ժամանակ է երկարատեւ ֆինանսական գործարքներ կնքելու համար: Այսօր այս նշանի շատ ներկայացուցիչներ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական դիրքերը: Միայն չկանխատեսված հասարակական-քաղաքական իրադարձությունները կարող են մթագնել օրվա դրական ընթացքը:
Առյուծ. Օրը խոստանում է ոչ քիչ անակնկալներ եւ տհաճություններ անձնական կյանքում: Մտերմիկ հանդիպումները ճիշտ է չեղյալ հայտարարելը: Այսօր դուք հատկապես սուր եք արտահայտվում, մինչդեռ հարկ էր, որ ցուցաբերեիք ճկունություն: Ճիշտ է օրը տանն անցկացնելը եւ մտքերն ամփոփելը:
Կույս. Այսօր կկարգավորվեն ընտանեկան շատ հարցեր: Սակայն բացասական միտումների՝ կրկին գլուխ բարձրացնելու հավանականությունը բավական մեծ է: Մտերիմ մարդկանց ընկերակցությունը կարող է ձեզ ազատել բազմաթիվ տհաճ վիճակներից: Նոր ծանոթությունները կարող են վերաճել կայուն եւ անկեղծ ընկերության:
Կշեռք. Տարօրինակ եւ ոչ միանշանակ օր է սպասվում: Հնարավոր է նոր աշխատանքի անցնելու առաջարկ ստանաք: Պատասխանելու կամ որոշում կայացնելու հարցում շտապել պետք չէ: Հնարավոր է նաեւ, որ այնպիսի հարցեր փորձեն քննարկել ձեզ հետ, որոնք դեմ են բարոյական արժեքների ձեր պատկերացումներին: Հնարավորինս պահպանեք լավ տրամադրությունը՝ ընկճվածության եւ ճնշվածության մեջ չընկնելու համար:
Կարիճ. Այսօր մեծ է հավանականությունը որ կկազմաքանդեք եղած հարաբերությունները եւ կստեղծեք կոնֆլիկտային հարաբերություններ:Ձեզ կփորձեն ներկայացնել դրական լույսի ներքո, սակայն միտումնավոր կերպով կանեք ամեն բան, որպեսզի շրջապատողները հակառակ տպավորությունը ստանան: Ցանկալի է, որ երեկոն անցկացնեք մենության մեջ:
Աղեղնավոր. Խորհուրդ չի տրվում չափազանց գերհոգնել: Եթե ավտոսիրող եք, ապա այսօր հատկապես զգույշ եղեք: Հնարավոր են փոքր անհասկացողություններ: Դուք լքվածության զգացողություն կունենաք: Ինչ որ ծանր ապրումների նախատրամադրվածություն կա այսօր ձեր մոտ: Մռայլ մտքերը վանեք ձեզանից: Կարող եք փոքրիկ գնումներ կատարել, սակայն հիշեք, որ փողը քամուն տալ պետք չէ:
Այծեղջյուր. Այսօր ամեն բան կընթանա բարեհաջող կերպով եւ ձախողվելու մտավախությունները դեռ օրվա սկզբից հօդս կցնդեն: Մտերմիկ հանդիպումների համար հիանալի օր է: Այսօր տեսած երազները ճիշտ է, որ ոչ մեկին չպատմեք:
Ջրհոս. Օրը կնշանավորվի զգացմունքային պոռթկունությամբ, ստեղծագործական ձգտումներով, մարմնական գայթակղություններին տրվելու արկածախնդրությամբ: Այսօր հատկապես վառ կլինի երեւակայությունը: Այս վիճակը, որքան էլ հաճելի, սակայն, վտանգավոր է, քանի որ ենթադրում է նաեւ որոշակի տհաճ հետեւանքներ: Քնելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդածել օրվա կատարվածի եւ սեփական վարքագծի շուրջ, որը դրսեւորվել է օրվա ընթացքում:
Ձկներ. Այսօր խուսափեք ամեն տեսակ նորամուծություններից: Գործեք արդեն ընդունված եւ փորձված մեթոդներով: Անհրաժեշտություն կզգաք կարեւոր հարցերում որոշումներ կայացնելիս՝ փորձառու խորհրդատուի: Օրվա երկրորդ կեսին կլինեք հատկապես հմայիչ եւ առինքնող: