Խոյ. Չի բացառվում, որ այսօր հնարավորություն կունենաք վերջնականապես լուծելու անձնական խնդիրները: Սակայն նշանի շատ ներկայացուցիչների համար կարեւոր շատ հարցեր դեռ կմնան չլուծված վիճակում: Երեկոն զբաղվեք տան հարցերով, կարգի բերեք տնտեսական ոլորտին առնչվող հարցերը:
Ցուլ. Օրը հարմար է տնային գործերով զբաղվելու համար: Կարող եք զբաղվել հողագործական աշխատանքներով: Մաքուր օդին ֆիզիկական աշխատանքը կբարելավի ձեր առողջական վիճակն ու կբարձրացնի տրամադրությունը: Մասնագիտական հարցերին կարող եք անդրադառնալ միայն այն դեպքում, երբ տան գործերն ավարտեք:
Երկվորյակ. Այսօր օգտագործեք բոլոր հնարավորությունները, որպեսզի ձեր նյութական վիճակը բարելավեք: Հնարավոր է բախվել անակնկալ իրավիճակների, որոնք զերծ չեն լինի հաճելի պահերից: Զգույշ եղեք այսօր եւ հաջորղ օրերին նյարդային ցնցումներ ապրելուց: Պահպանեք հանգստություն ցանկացած իրավիճակում:
Խեցգետին. Այսօր հաջող կընթանան հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Չի բացառվում, որ ազդեցիկ մարդիկ այսօր ցանկություն հայտնեն ձեզ հովանավորել: Եթե որոշել եք դիմել որեւէ մեկին ֆինանսական աջակցության խնդրանքով, իմացեք, որ արձագանքը դրական է լինելու:
Առյուծ. Զգոնությունն ու շրջահայեցությունը այսօր ձեր հավատարիմ ուղեկիցները կլինեն, եւ կազատեն ձեզ բազմաթիվ տհաճ իրավիճակներում հայտնվելուց: Որդեգրեք սպասողական կեցվածք: Եթե այսօր որեւէ հիվանդություն ձեռք բերեք, ապա հիշեք, որ երկարատեւ հիվանդանոցային բուժում պետք է ստանաք:
Կույս. Տրամադրության փոփոխականությունը կարող եք մարդկանց մոտ ձեր մասին սխալ պատկերացումներ կազմելու առիթ տա եւ մարդիկ մտաեն, որ թեթեւամիտ եք: Նյութական դժվարությունների հավանականությունը բավականին մեծ է: Այդուհանդերձ ցանկություն կունենաք բարեգործությունով զբաղվելու:
Կշեռք. Օրը հարմար է ուղեւորությունների եւ ճամփորդությունների համար: Կարող եք նաեւ օրվա ընթացքում այցելել տարբեր ցուցահանդեսներ, մշակութային տարբեր միջոցառումներ: Եթե կա հնարավորություն, ապա այսօր փոքրիկ պիկնիկ կազմակերպեք ձեզ համար: Լավ տրամադրությունը նաեւ հաջողության գրավականն է:
Կարիճ. Օրը հարմար է ռոմանտիկ արկածների համար: Եթե ազատ ժամանակ կգտնեք փորձեք գլխորվին տրվել ռոմանտիկ հրապույրներին: Կունենաք նոր ծանոթություններ: Սակայն այսօրվա արկածները կմնան զուտ արկածի եւ հրապույրի վիճակում եւ լրջություն չեն ստանա: Գործանական ոլորտում նույնպես օրը բավական լավ է դասավորվում:
Աղեղնավոր. Լավ տրամադրությունը կուղեկցի նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր ինքնուրույնաբար կկարողանան իմաստավորել եւ հաջողությամբ իրականացնել գործողությունների իրենց պլանը: Հնարավոր է ցանկություն ունենաք տպավորություններով կիսվելու եւ սեփական խնդիրները մեկի հետ քննարկելու: Խուսափեք նման գործողություններից, քանի որ հնարավոր է խորը հիասթափություն ապրեք:
Այեղջյուր. Օրը հաջող է գործնական ոլորտի պլանավորման, գնահատման եւ կենսագործման համար: Վճառականությունը պահպանեք ամբողջ օրվա ընթացքում: Այն ձեզ հավելյալ հմայք կհաղորդի: Օրվա երկրորդ կեսը նվիրեք մասնագիտական գործունեությանը, իսկ երեկոյան կարող եք զբաղվել կազդուրիչ պրոցեդուրաների մասնակցելով:
Ջրհոս. Չմտածված քայլերձեռնարկելուց զերծ մնացեք: Չի բացառվում, որ զգաք գերհոգնածություն, որը հետեւանք է նախորդ օրերի գերլարվածության: Հնարավոր է անակնկալ կերպով բախումների կիզակետում հայտնվեք: Միայն զսպվածության ցուցաբերումը կարող է հեռու պահել ձեզ տհաճ իրավիճակներում հայտնվելուց: Ծախսերում խնայող եղեք, քանի որ աշխատավարձին դեռ շաբաթներ պիտի սպասեք:
Ձկներ. Օրվա ընթացքում գործերը կվարեք ողջամտությամբ եւ արդեն օրվա վերջում կզգաք առաջին դրական ազդակները, սպասվող հաջող արդյունքների: Կարող եք զբաղվել ձեր սոցիալական կարգավիճակի փոփոխության հարցերով, քննարկել ծառայողական խնդիրներ, ամրապնդել հարազատների հետ կապերը: