Առաջիկայում սպասեք նոր բացահայտումների՝ տարբեր ուղղություններով: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով, հիմա ավելի շատ զբաղված է միջոցների ավելի արդյունավետ բաշխմամբ. «Որովհետեւ տասնյակից մինչեւ հարյուրավոր մլն դրամներ անիմաստ ուղղություններով են բաշխվել՝ սկսած անցագրերի բաժանորդագրերից մինչեւ տարբեր ծրագրերի, որոնք մրցույթներ չեն անցել, տարբեր գրասենյակներից զանգի միջոցով հաստատված ծրագրեր են»:
Անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի հայտարարությանը, թե փորձ է արվում վաևրկաբեկել իրեն, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ ԵՊՀ ղեկավարությունը նախկին տարիներին ինքն իրեն վարկաբեկել է արդեն»: