Նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը համարում է, որ իշխանությունն արդեն ունի միասնական հակարակորդ թեկնածու ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի: Այս մասին նախագահի թեկնածուն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Միանշանակ է, որ իրենք փաստացի մասնակցում են «ընտրություններ-թատրոնին»: Ես ասում եմ, որ քանի դեռ ընտրությունների օրինականությունն ապահոված չէ այս ամենը խաղ է, որը ուղղված է նրան, որպեսզի ապակողմնորոշվի Հայստանի քաղաքացին»,-Անդրադառնալով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի Սահմանադրական Դատարան երեկ ներկայացրած դիմումին` ասաց Արման Մելիքյանը:
Նախագահի թեկնածուն էական չի համարու, թե Պարույր Հայրիկյանը կդիմի, թե չի դիմի Սահմանադրական Դատարան, միասնական թեկնածու կլինի, թե ոչ.« Դրանք ընթացիկ մարտավարական խաղեր են, որոնք ուղղակի հիմնական խնդրից մարդկանց ուշադրությունը շեղելուն են ծառայում»,-նշեց Արման Մելիքյանը և հավելեց, որ հիմանական խնդիրը օրինական ընտրություններ լինել չլինելու մեջ է կայանում և այդ հարցին պետք է պատասխանեն այդ երեք թեկնածուները:
Արման Մելիքյանը կարծում է, որ ընտրությունները 14 օրով հետաձգելը իշխանությունների համար լրացուցիչ գլխացավանք է.«Ցանկացած իշխանության համար այս օրինակ իրավիճակը ցանկալի չէ »,- առանձնացրեց բանախոսը: