ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց, որ, եթե ԱԺ-ում արտահերթ նիստով քննարկվում է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, ապա դա խոսում է այն մասին, որ կառավարությունը ոչինչ չի թաքցնում:
Պետական կառավարման ոլորտում, ըստ Հրայր Թովմասյանի, առկա են խնդիրներ, որոնք չարորակ ուռուցքի պես կարող են վտանգել մեր պետական համակարգը: Ըստ նրա, լուծումները մտածողության փոփոխության մեջ են:
«Մտածողություն, որի պարագայում պետական պաշտոնը հարստանալու ամենակարճ ճանապարհը չէ, մտածողություն, որ սա մեր հայրենիքն է, և յուրաքանչյուրն իր բարգավաճումն ու զարգացումը պետք է կապի երկրի զարգացման ու բարգավաճման հետ»,- ընդգծեց նա:
Հրայր Թովմասյանն ԱԺ էր բերել փայտի կտոր և ցուցադրելով այն՝ նշեց, որ իր ձեռքինը սովարական փայտ է, որի գինը 230 հազար դրամ է:
«Այս փայտը շինարարը գնել է 1600 դրամով: Չգիտեմ` ինչ է եղել, ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է մի բան, որ այդ նույն շինարարարը նախահաշվից 15 մլն դրամով պակաս է գնել: Եթե ես կոստյում եմ գնում, ես չպետք է նայեմ, թե այդ կոստյումի կոճակն ինչ արժե, ես գնում եմ այն կոստյումը, որն ավելի էժան է»,- իր խոսքում նշեց Հրայր Թովմասյանը:
Վերջինս անդրադարձավ հանրահայտ մալուխի թեմային, նշելով, որ այդ չարաբաստիկ կաբելի մասին, անգամ իր վարսավիրն է իրեն հարցրել:
«Ասում են՝ մալուխը 10 անգամ ավելի գնով եք գնել, իրականում մալուխի մրցույթ չի եղել: Եթե ես մալուխ գնեի այդ գնով, այդ մարդու գլուխը պետք է պոկվեր»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Հրայր Թովմասյանն ԱԺ էր բերել փայտի կտոր
