«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարությունը ստուգումներ է սկսել բոլոր պետական հիմնարկներում: Այս օրերին նախարարությունների նախկին ղեկավարները, աշխատակիցները շունչը պահած սպասում են ստուգումների արդյունքներին: Ստուգում են հատկապես բյուջեի ֆինանսական ծախսերը, միջազգային ծրագրերով եկած միջոցները:
Ինչ վերաբերում է մասնավոր ընկերություններում ստուգումներին, ապա գործարարների մի մասը պնդում է, որ իրենց ձեռնտու է մաքուր աշխատելը, սակայն հնարավոր չի եղել, քանի որ հարյուր տեղ ատկատ են տվել՝ սկսած cash գումարից, վերջացրած ճոխ նվերները: «Թող մաքուր տենդերներ անցկացնեն, ոչ մեկին ատկատ չտանք, չասեն՝ էս առեք իմ համար, էն առեք, մենք էլ մաքուր մասնակցենք, շահենք, աշխատենք։ Այդպես աշխատելն ավելի հեշտ է, քան փող տալն ու վախը սրտում ապրելը»,- ասաց նրանցից մեկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում