Քիչ առաջ` ԱԺ-ում ընդմիջման ժամին միջանցքում վեճի բռնվեցին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: YerevanNews.am-ի թղթակիցը ականատես եղավ միջադեպին:
«Իմ բերած ոչ մի բանն էլ անօրինական չէ, ամեն ինչ օրինական է, փաստաթղթերով: Ես քաղաքական գործիչ եմ ասում եմ, արի էս երկրում դիր, ինքն էլ գալիս իմ խոսքով դնում ա, բայց խոսքով չի դնում»,-ասաց Վ. Այվազյանը:
«Քո վրա բիզնե՞ս ա անում»,-հարցրեց Արամ Մանուկյանը, որին ի պատասխան Վարդան Այվազյանն ասաց. «Իմ վրա չի դնում, երկրում ա դնում»:
«Դու բիզնես չունե՞ս»,-ասաց Արամ Մանուկյանը: Վ. Այվազյանը պատասխանեց. «Խի պիտի չունենամ, հո հիվանդ չեմ, որ չունենամ»:
Ներկայացնում ենք Արամ Մանուկյանի և Վարդան Այվազյանի երկխոսությունը:
Արամ Մանուկյան -Դու սեփականություն չունե՞ս
Վարդան Այվազյան -Սեփականություն ունեցել եմ այն ժամանակ, երբ սկսել եմ աշխատել, կարկիր դիխլոմով գրուսչիկ եմ աշխատել, միանգամից չեմ եկել մինիստր աշխատել:
Արամ Մանուկյան-Օրենքը պահի
Վարդան Այվազյան-օրենքով եմ աշխատել, ես քո նման պատրաստի չեմ ստացել:
Արամ Մանուկյան -Մի գողացիր:
Վարդան Այվազյան -գողացածս մի տեղ ցույց տուր, այ գող:
Խոսակցությանը միացավ լրագրողներից մեկը, ով նշեց, որ «Հետքը» գրել է Ձեր մասին:
Ստորև ներկայացնում ենք լրագրողի և Վարդան Այվազյանի վեճը:
Վարդան Այվազյան -«Հետքի» հերն անիծեմ, փողը վերցրեց գրեց, ի՞նչ ա գրել, էտ ինչը, որ գրել ա, տալիս եմ քեզի:
Լրագրող -Ինձ պետք չի տալ, տար քո նախագահին տուր:
Վարդան Այվազյան -Իմ նախագահին բան չասես, քո նախագահին կտամ, իմ առողջությունս, իմ դուխս դնում եմ ապրում եմ:
Լրագրող -Դե շարունակեք ապրել:
Վարդան Այվազյան -շարունակում եմ ապրել, մի վնգստա:
Սրանից հետո սկսվեց լեզվակռիվ, որը հարկ չենք համարում հրապարակել: