«Արդյոք ՎՊ-ի հայտարարած չարաշահումների մասին նոր իմացաք, արդյոք այդ չարաշահումների տասնապատիկը դրված չէ Սերժ Սարգսյանի սեղանին եւ արդյոք սա է ձեր, մեր իմացածը: Բնականաբար ոչ, ավելի շատ չարաշահում, ավելի շատ փաստաթղթեր, եւ արդյոք պետք էր այսպես ներկայացնել, էմոցիաներ բարձրացնել եւ այս հանցագործությունների դեմն առնելու մեխանիզմներ չմշակել: Երեք րոպեն բավական էր, որպեսզի Սերժ Սարգսյանը հրահանգեր այս մարդկանց, այս կոռուպցիոներների հետ կապված գործեր հարուցեր: Ոչ, այլ մեխանիզմ է գործում, նա օգտագործում է ոչ թե արդարադատությունը, այլ թաքնված մեխանիզմը»,- այսօր խորհրդարանի արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ատկատների եւ չարաշահումների համակարգը համակարգված է եւ վերահսկվում է, դրանց միջոցով ղեկավարում են եւ ապահովում վերահսկելի դաշտ:
«Այս համակարգը թույլ չի տալիս որեւէ մարդու ազատ ու խելոք աշխատել: Թող ոչ մեկի մտքով չանցնի, որ ինչ-որ մեկը կարող էր մաքսայինին խաբել, այսքան ատկատ անել, համակարգված է վերեւից ներքեւ եւ կոռուպցիայի համակարգը»,- հայտարարեց Ա. Մանուկյանը:
Վերջինս գտնում է, որ դատախազություն դիմելն անիմաստ է, քանի որ դժվար թե Աղվան Հովսեփյանը այս ամենի մասին տեղյակ չլիներ. «Դատախազությունը չգիտի այդ մասին, հո երեխա չեք»,-նշեց Արամ Մանուկյանը, ավելացնելով. «Այս համակարգը թույլ չի տալիս, որևե մեկին արդար աշխատել, նույնիսկ օլիգարխին է դարձնում սուսիկ փուսիկ խելոք: Հարցրեք էլի ձեր ծանոթներին ձեռք է տալիս օրենքի դաշտում աշխատել, քիչ շահույթ ստանալ, թե մշատես շատ շահույթ ստանալ ու ռիսկի տակ ապրել: Ստեղծվել է հանցագործությունների քարտեզ, հիմա պետք է առաջնորդվենք այդ քարտեզով»:
ՀԱԿ-ը առաջարկում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի առկա խնդիրները:
«Վարդան Այվազյանին էլ ենք հրավիրում այս հանձնաժողով, ջանդամը որ բիզնես ունեք, ձեզ է կառաջարկենք այս հանձնաժողվում, ինքը մաքուր պրոֆեսիոնալ պատգամավոր է, հանքի բիզնեսի հետ կապ չունի»,-իր խոսքում նշեց Արամ Մանուկյանը:
Հ.Գ. Ի դեպ Արամ Մանուկյանի և Վարդան այվազյանի միջանցքի վեճը սկսվեց այս խոսքերից հետո:Վեճի մանրամասները` այստեղ :