Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը հնարավորություն կտա, որպեսզի կառավարության ծրագիրը խորհրդարանում ընդունվի: Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ից ովքե՞ր են կողմ քվեարկելու կառավարության ծրագրին, Շարմազանովը պատասխանեց. «Դա խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի լիազորություններն են, նա կասի»:


Նա հավելեց, որ ամեն ինչ արդեն ճշտված է. «Ականատես կլինեք, որ մեծ մասը դեմ կքվեարկի, մի մասն էլ կողմ կքվեարկի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը:

Շարմազանովը նաև նշեց, որ այսօր խմբակցությունը լքողներ չեն եղել: