Հանրապետության տարածքում`
Հունիսի 13-ին առանձին շրջաններում, 14-ի երեկոյան ժամերին, 15-18-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Հունիսի 13-ին անձրևի հավանականությունը փոքր է, 14-ի երեկոյան ժամերին, 15-18-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: