Կաթի մթերման գնից դժգոհող գյուղացիները վաղը՝ հունիսի 19-ին կհանդիպեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ:
Այսօր կառավարության շենքի մոտ հավաքված գյուղացիների բողոքը լսել է գյուղատնտեսության փոխնախարարՌոբերտ Մակարյանը: Նա հայտարարել է, որ որակով կաթը Հայաստանում վաճառվում է 180-200 դրամով:
«Կան ֆերմերներ, որոնք որակյալ կաթ են արտադրում, որն էլ վաճառվում է մինչեւ 200 դրամով»,- ասաց փոխնախարարը:
Մակարյանի այս խոսքերը զայրացրել է գյուղացիներին. «Ո՞ր ֆերմերից են 200 դրամով կաթ մթերում, չկա նման բան: Մենք Ձեզ խնդրում ենք, որ մեր կողքին կանգնեք, բայց Դուք էսքան ժամանակ հանուն իրենց եք խոսում»:
Երկար բանակցություններից հետո գյուղացիները համաձայնել են հանդիպել գյուղնախարարի հետ: Մինչ այդ՝ նրանք կաթն անվճար բաժանել են անցորդներին ու հեռացել:
Դժգոհող գյուղացիները կառավարությունից պահանջում են վերահսկել կաթի մթերման գները: