Ես կողմ եմ քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանավորվելուն:

Լրագրողնորը հետաքրքրվել են նաեւ՝ այցելելո՞ւ է Մանվել Գրիգորյանին, ինչին Ալեքսանյանը վրդովված պատասխանեց. «Բայց ես խի՞ պիտի այցելեմ Մանվել Գրիգորյանին, իբր չորս տարի շատ եմ այցելել, մնաց հիմա»:

Ալեքսանյանը պնդեց, որ ինքը կողմ է քվեարկել Մանվել Գրիգորյանի անձեռնմխելիությունից զրկելուն եւ վատ է վերաբերվում դեմ քվերկողներին:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն ԱԺ-ում կողմ է քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր: