«Հրապարակն» արդեն գրել էր, որ Մալաթիա-Սեբաստիա թաղամասը հիմնովին «լիմինդրիզացվում» է: Այս վարչական շրջանի ղեկավար է նշանակվում Սամվել Ալեքսանյանի եղբորորդին, ով նաեւ համատեղությամբ Բելաջիոյի Գրիշի փեսան է՝ Արտակ Ալեքսանյանը:

Ճիշտ է, Գրիշի դստեր եւ իր հոր միջեւ հարաբերություններն այնքան էլ ջերմ չեն, որպեսզի Լիմինդրովիչ-կրտսերը համարվի նաեւ ԲՀԿ «մոդերատորը» հալածյալ «Բանգլադեշի», ամենատարրական պայմաններ ու կոյուղի չունեցող Հաղթանակ գյուղի համար:

Ըստ հավաստի աղբյուրների, Սամվել Լիմինդրովիչի քայլերը քաղաքական ասպարեզում սրանով չեն ավարտվում. նրա հաջորդ պրոյեկտն առնչվում է քրոջ որդուն` Արթուրին.  2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ինքը` Ալեքսանյանը, կընտրվի Ապարանից` Վրեժ Մարկոսյանի փոխարեն (վերջինս տարիքի պատճառով «էլ չի ուզի»), իսկ իր փոխարեն Հարավ-արեւմտյան թաղամասից կընտրվի Արթուրը, փոխլրացնելով Կորյունին՝ Նահապետյան, որն էլ իր հերթին Լիմինդրովիչի քրոջ փեսան է` կրթված, դաստիարակված տղա: Ի դեպ, ըստ մեր աղբյուրի, Արթուրը եւս «դրսում կրթված-դաստիարակված տղա է»: