Խոյ. Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ անձնական բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում՝ և ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին: Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը, կամ գոնե դրանք քողարկել ավելի նրբանկատ մեջ, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են:
Ցուլ. Հակասական օր է: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը:
Երկվորյակ. Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս՝ դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը:
Խեցգետին․ Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները:
Առյուծ. Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես՝ շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում։ Հնարավոր է, որ տհաճ լուրեր լսեք, չի բացառվում, որ զբաղվեք ձեր ազգականներից որևէ մեկի խնդիրներով:
Կույս. Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և՝ անշարժ գույքի հետ կապված: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:
Կշեռք. Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե’ մեծ, և թե’ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ, ձեր առջև բացելով հաջողության ուղին: Շփումները, հիմնականում՝ մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում։
Կարիճ. Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես՝ ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:
Աղեղնավոր. Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը՝ նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում:
Այծեղջյուր. Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք։ Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը: Մանր, աննշան առօրեական գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է:
Ջրհոս. Օրը բավական բարդ է դասավորվում: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք կապված ձեր աշխատանքի հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես-նախագծերն իրականացնելիս: Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ կայացնել կապված անձնական կյանքի հետ։
Ձկներ. Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել: