Հայտնի օֆշորային սկանդալը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համարում է անհեթեթություն:
«Ես որևէ բան իրավունք չունեմ ասելու, որովհետև ոչ էտ ինֆորմացիային եմ տիրապետում, ոչ էլ հավատում եմ այդ շոուներին, որոնք կազմակերպվում են», իր խոսքում նշեց Գալուստ Սահակյանը:
Վերջինս չի կարծում, որ վարչապետը կարող է օֆշորային գոտիներում գումար պահելու խնդիր ունենալ: «Դրանք բոլորը դեմ են կառավարությանը, վարչապետին ընդդիմություննը թիրախային է դարձնում, իսկ մեր ժամանակներումն ամեն ինչն է կարելի է շրջանառության մեջ դնել և որոշակի խնդիրներ լուծել»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե արդյո՞ք Աշոտ Սուքիասյանի ինքնախոստովանությունը շոու չէր, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա բանկային համակարգի հետ է կապված, ես առնչություն չեմ ունեցել, որ իմանամ միամիտ էր, միամիտ չէր: Իմ կարծիքով դրանք անհեթեթ հերյուրանքներ են»:
Հարցին, թե դա ու՞մ ձեռքի գործն է, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց.
«Ես գաղտնի գործակա՞լ եմ: Ասում եք ինչ-որ Սուքիասյան ասել է, որ դա ինքն է արել, ուրեմն իրա ձեռի գործն է»:
Մամուլում հաճախ են շրջանառվում, որ դա Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի միջև առկա հակասության արդյունք է, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը, պայքարում են, որ ի՞նչ անեն: Ես այն գործիչը չեմ, որ կանգնեմ այստեղ ձեր հետ բամբասեմ: Դրանք պարզապես ուղղվածություն ունեցող շոու սարքելու խնդիր կարող է լինել, իրականում որևէ բան չի կարող տեղի ունենալ, որը կարող է վերաբերել իշխանությանւ, մասնավորապես վարչապետին»: