Այս քարոզարշավին շատ լուրջ վերաբերվել պետք չէ: Այս տեսակետն այսօր հայտնեց Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը: Վերջինս այն կարծիքին է, որ քանի դեռ թեկնածուները չեն ներկայացնում իրենց թիմը, հետևաբար նրանց լրջության աստիճանը պետք է կասկածի տակ դրվի:

«Մենք չենք տեսնում թե այս կամ այն թեկնածուն, ինչ թիմով  գալու կառավարելու երկիրը: Ո՞վ է լինելու վարչապետը, ԱԺ նախագահը, այսնքին միայն ծրագրերն ու բաժակաճառերը չեն կարևորը, կարևոր են այն դեմքերը, ովքեր մարմնավորելու են այս գործընթացը»,-իր խոսքում նշեց Հարություն Մեսրոպյանը:

Բանախոսն այն կարծիքին է, որ թեկնածուները մտել են մրցավազքի մեջ, որպեսզի ցույց տան, որ իրենք կան և իրենց գինը բարձրացնեն:

Անդրադառնալով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի շուրջ ստեղծված իրավիճակին, նշեց, որ ամեն մեկն աշխատում է տարբեր մեթոդներով իր գինն ու նշանակությունը բարձրացնելու համար:

«Հայրիկյանի գինը, այո բարձրացավ: Նպատակն առնվազն ինտրիգ մտցնելն է, գինը բարձրացնելը, ավելի հետաքրքիր դարձնելն է, որպեսզի այս անհետաքրքիր ընտրությունները, գոնե ինչ-որ հետաքրքրություն ունենան»,-նշեց Մեսրոպյանը, ավելացնելով, որ այս ընտրություննեը ի սկզբանե անհետարքրքիր էին: