Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տարված են մրցակցության գաղափարով, և չափազանց քիչ է ասել, թե նրանք պարզապես սիրում են հաղթել: Խոյերը մեքենան պետք է կայանեն լավագույն վայրում, ամենաշատ հետևորդները պետք է ունենան Twirrer-ում, ամենաթանկարժեք մարզիչը՝ մարզասրահում: Նրանք պարտավոր են լավագույնը լինել: Եվ երբ դա չի հաջողվում, Խոյերը հուսահատության գիրկն են ընկնում:
Ի դեպ, շատերը չգիտեն, որ Խոյերն իրենց մրցակիցն են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց մշտապես համեմատում են մյուսների հետ, փորձում գերազանցել նրանց: Սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են երկար չկենտրոնանալ պարտության վրա, ավելի շատ ուշադրություն հատկացնել հաղթանակներին:
Ցուլ: Կենդանակերպի այս նշանի ներկայկացուցիչներն ամենադաժանն են մրցակցելիս: Նրանք կարող են վախեցնել, երբ պարտություն են կրում: Ցուլերն ի վիճակի չեն ղեկավարելու իրավիճակը, ինչի հետևանքով կարող են զայրանալ, տուրք տալ զգացմունքներին: Հաղթանակ տանելու դեպքում Ցուլերը բարյացակամ են դառնում:
Խեցգետին: Որպես կանոն, հաղթանակն ու պարտությունը չափազանց լուրջ են ընդունում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են հաղթել և հաղթանակ տանելու դեպքում նույնիսկ պարծենկոտ և ամբարտավան դառնալ: Պարտություն կրելու դեպքում Խեցգետիններն ավելի լուռ են գործում, փորձում են հնարավորինս շուտ մոռանալ այդ մասին, կարծես դա չի էլ եղել:
Առյուծ: Առյուծներն ուշադրության, հիացմունքի կարիք ունեն, ինչի համար հարկավոր է հաղթանակ տանել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պարտությունն ընդունում են որպես ֆիզիկական հարված: Չեն սիրում անհաջողակ լինելու զգացում ունենալ, քանի որ դա կասկածի տակ է դնում նրանց մեծությունն ու գերազանցությունը: Թեև Առյուծները ենթագիտակցաբար հասկանում են, որ դասեր պետք է քաղել յուրաքանչյուր պարտությունից, պարտվելն անտանելի է նրանց համար:
Այծեղջյուր: Ամենից շատ վախենում են անհաջողություն ունենալ աշխատավայրում: Նրանք պարզապես խելագարվում են այն մտքից, որ աշխատակիցներից մեկը ծրագիրն ավելի արագ և արդյունավետ է կատարել: Նրանք լուռ «այրվում» են զայրույթի զգացումից: Հիմնական խնդիրն այն է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց հաճախ են համեմատում մյուսների հետ և տանջում իրենց մտքով, որ երբեք չեն հաղթի, որքան էլ ջանք գործադրեն: