«Լոս Անջելես Գելեքսիի» առաջատար Զլատան Իբրահիմովիչն Instagrtam-ի իր էջում Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմին առաջարկել է գրազ գալ՝ աշխարհի առաջնության ¼ եզրափակչի Անգլիա-Շվեդիա խաղի նախաշեմին։


«Հե՛յ, Դևիդ, եթե Անգլիան հաղթի մրցախաղում ես կվճարեմ քո ընթրիքն աշխարհի ցանկացած վայրում։ Եթե Շվեդիան հաղթի, դու IKEA խանութից ինձ համար կգնես այն ամենը, ինչ կցանկանամ, լա՞վ»,-առաջարկել է Իբրահիմովիչը։

 

Բեքհեմն ընդունել է գործարքի պայմանները, սակայն ինքը ևս պայմաններ է առաջադրել։ Մասնավորապես՝ նա առաջարկել է շվեդին անձամբ IKEA տանել, եթե նրա ազգային հավաքական հաղթի։

Սակայն եթե Անգլիան հաղթի, Իբրահիմովիչը ազգային հավաքականի մարզաշապիկով պետք է այցելի անգլիացիների առաջիկա տնային խաղին «Ուեմբլի» մարզադաշտում և ընդմիջման ժամանակ ուտի ձուկ և ֆրի կարտոֆիլ։