Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող նաիրիտցիները փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նշեցին, որ իրենց շարունակ խաբում են, շահարկում նաև փոխվարչապետի անունը. «Պատկերացրեք՝ 21 օր առաջ նախարարը եկել հայտարարել է, թե՝ ժողովուրդ, հինգշաբթի օրը կկատարվի վարչապետի հանձնարարականը և հաջորդ շաբաթ 6 ամսվա աշխատավարձը կստանաք: Փաշինյանը, գիտեք, մեր, ժողովրդի կուռքն է, եթե մեկը պիտի խաբի նրան, ուրեմն այդ մեկը պիտի չաշխատի»:
Ի պատասխան փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ հանձնարարականը տեխնիկական պատճառով չի կատարվել: Նա խոստացավ, որ 6 ամսվա աշխատավարձը անպայման կստանան. «Եթե ոչ՝ այս շաբաթվա մեջ, ապա հաջորդ շաբաթվա սկզբին»:
Մանրամասները՝ տեսանյութում: