Այսօր հաստատ լավ օր չէ հանրահայտ ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսսոնի համար։ Մայիսի վերջին 27-ամյա դերասանուհի Սենդ Վան Ռոյը ֆրանսիացի ռեժիսորին մեղադրել է բռնաբարության մեջ (նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 17-ին Փարիզի «Բրիստոլ» հյուրանոցում։ Նա թեյ էր խմել, որից հետո կորցրել էր գիտակցությունը, իսկ երբ արթնացել է, հասկացել է, որ ռեժիսորը բռնաբարել է իրեն ։ Այդ ժամանակ, սակայն, Բեսսոնը հերքել էր մեղադրանքները)։ Այնպես որ սա արդեն երկրորդ մեղադրանքն է Լյուկի հասցեին։

Այսօր առավոտյան ռեժիսորի 49-ամյա օգնականուհին հայտնել է, որ Բեսսոնը ամեն անգամ ոտնձգություններ էր անում իր հանդեպ, երբ իրենք վերելակում մենակ էին լինում։ Բացի դրանից, ռեժիսորն իբրև իր օգնականուհուց «սեռական ծառայություններ» էր պահանջում։

 

The Daily Mail-ը գրում է, որ ռեժիսորին նորից են մեղադրել սեռական ոտնձգությունների մեջ։

Երկու այլ կին նույնպես հայտնել են Լյուկ Բեսսոնի անվայել վարքագծի մասին, ու մի դերասանուհի էլ խոստովանել է, որ ինքը ստիպված է եղել ռեժիսորի փարիզյան գրասենյակում անցնող քասթինգից «չորեքթաթ» փախչել։