25- ամյա փոփ-աստղ Ռիհաննան, ով մեկնել է «Diamonds World Tour» համաշխարհային շրջագայության, Բիրմինգեմ քաղաքի գիշերային ակումբներից մեկում, ելույթի ժամանակ բարձրախոսով հարվածել է երկրպագուներից մեկին: Պաճառը այն է եղել, որ տղան ցանկացել է դիպչել նրան:

Երկրպագուի խոսքով` «Ես պարզապես մեկնել էի ձեռքս եւ ստացա պատասխան հարված դեմքիս: Նա բարձրախոսով հարվածեց ուղիղ աչքերիս: Ես շոկի մեջ էի, չէի սպասում նման պատասխան իմ կուռքից»:

Թիկնապահները միանգամից փորձել են հանգստացնել երգչուհուն, սակայն ինչպես վկաներն են ասում` Ռիհաննան լսարանի ներկայությամբ  բղավել է` վիրավորական արտահայտություններ ուղարկելով  երիտասարդի հասցեին: Իսկ այս ամենը տեսաձայնագրվել է համերգին ներկա գտնվողների հեռախոսներով:

Ինչպես հետո պարզվել է` համերգից մի քանի ժամ առաջ երգչուհին իր աստղային ընկերուհի, մոդել Կարա Դելեւինի հետ այցելել է գիշերային ակումբ: Այցելուների պատմելով` երգչուհին մի լավ զվարճացել է եւ խմիչք օգտագործել:

Բրիտանական լրագրողները երգչուհու այս արարքը կապել են նրա կյանքի դժվարին փուլի հետ: Նրանց կարծիքով Ռիհաննան մինչ այսօր ծանր է տանում Քրիս Բրաունի հետ բաժանումը:

Իսկ երգջուհու կանգնած մոտ աղբյուրները ասում են, որ Ռիհանան վերջին շրջանում իրեն շատ ագրեսիվ է պահում: Նա նույնիսկ դիմել է հոգեբանական օգնության, ովքեր երկար զրույց են ունեցել երգչուհու հետ: