Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաեւ սոցիալական ցանցերրի օգտատերերի կողմից ակտիվ քննարկման առարկա է դարձել «Աշտարակ կաթ» ընկերության վաճառքի վերաբերյալ ընկերության նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի հայտարարությունները:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ «հաշվի առնելով հանրային հետաքրքրության գործոնը՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից այդ հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու եւ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով»:


Նշենք, որ տեղեկատվությունների համաձայն, կառավարությունը որոշել է բիզնես խլել՝ մեջբերելով «Աշտարակ կաթի» շուրջ տեղի ունեցող պատմությունը:

Խոսքը ՀՀ վարչապետի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի եւ «Աշտարակ կաթի» սեփականատեր «Պարգև» ՍՊԸ-ի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման մասին է, որի ժամանակ էլ, ըստ նույն ԶԼՄ-ների, Աճեմյանն իբր սպառնալիքներ է հնչեցրել՝ գործարանը նախկին սեփականատիրոջը վերադարձնելու նապատակով: Շրջանառվեց անգամ նրանց կրոնական պատկանելության հարցը՝ իբր «Կայնքի խոսք» եկեղեցու հետեւորդ Աճեմյանն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հրահանգով փորձում է բիզնես խլել հօգուտ Աշոտ Ափոյանի, որը «Աշտարակ կաթի» նախկին սեփականատերն է:

Աայդ տեղեկատվության տարածումից հետո «Աշտարակ կաթի» Facebook-յան էջի միջոցով «Պարգև» ՍՊԸ-ն հաստատեց Աճեմյանի հետ հանդիպման փաստը՝ հերքելով սպառնալիքների մասին լուրերը:

Իր հերթին «Հայկական ժամանակ» թերթը նշել էր, որ Աշոտ Ափոյանը ավելի վաղ խոստացել էր դիմել իրավապահներին՝ «արդարությունը վերականգնելու ակնկալիքով»: Նա նշել էր, որ գործարանն իր ձեռքից խլել են եւ ներկայացրել էր այդ պատմության մանրամասները: