Սոցիալական ցանցերում են հայտնվել հաջորդ սերնդի Apple սմարթֆոնի նկարները, որը ստացել է iPhone 9-ը պայմանական անունը: Արտահոսքի աղբյուրը պատյաններ արտադրող չինական Sanfeng ընկերություն է դարձել, գրում է ՌԳ-ն։
iPhone 9-ը կունենա մեկ տեսախցիկ ներքեւում տեղակայված լույսով, իսկ «կմախքը» ավելի հաստ կլինի՝ IPhone X-ի համեմատությամբ:
Էկրանը 6,1 դույմ տրամագիծ կունենա։ Մատնահետքի սքաներ iPhone 9, ըստ երեւույթին, չի ունենա։
Սպասվում է, որ 2018 թվականի սեպտեմբերին Apple-ը կներկայացնի iPhone-ի երեք մոդել՝ 5,8, 6,1 եւ 6,5 դույմ էկրաններով։
Leaked iPhone 9 Case Render Reveals Display Top-Notch, Removed Touch ID and Thicker Design https://t.co/UAulMdpatO pic.twitter.com/dgeepSWC8U
— News4c (@news4ccom) 16 июля 2018 г.