«Ժամանակ» թերթն անդրադարձել Արարատ քաղաքի բնակիչ 1991թ. ծնված Հովհաննես Վարդանյանի թեմային` հիշեցնելով, որ նա ծառայության 14-րդ ամսին տեղափոխվել էր հոգեբուժարան:

Հ.Վարդանյանը բանակ էր զորակոչվել 2010թ.: Ծառայելու ընթացքում 8 ամիս անց էր կացրել դիրքերում, երկու ամիսը` Ասկերանի զորամասում:

Թերթի տեղեկացմամբ` Հովհաննեսը մինչ օրս շարունակում է բուժումը:

Տղայի հոր խոսքերով` որդին պատմել է, որ վեճ է ծագել, երբ ինքը սպային խնդրել է իրեն տուն ուղարկել, քանի որ հորեղբայրը մահացել էր:

«Սպան Հովոյին մասաժ անել է տալիս ստիպողաբար, ասել է` չեմ անի... այդտեղից էլ սկսվել է ամեն ինչ», - պատմել է Հ.Վարդանյանի հայրը` հավելելով, որ տղայի վրա բռնության բազմաթիվ հետքեր են եղել:

Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով: Ավելի ուշ Հ.Վարդանյանի հայրը` Վարդան Վարդանյանը, հայտարարել էր, որ ինքը ոչ մի պահանջ չունի այն պայմանով, որ հոգան որդու բուժման բոլոր ծախսերը, ընդհուպ դրսում բուժումը կազմակերպեն:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի` 20.06.2013թ. համարում: