Հայաստանի տարածքում հուլիսի 21-ին, 22-ին՝ գիշերը եւ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-22-ը կնվազի 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:
Ջրմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+26,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը` +22+26,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +31+33,
Գեղարքունիքում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+26,
Լոռիում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +24+28,
Տավուշում՝ գիշերը` +15+19, ցերեկը` +25+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +33+35,
Արարատում՝ գիշերը`+18+22, ցերեկը` +33+35,
Արմավիրում՝ գիշերը` +18+22, ցերեկը` +33+35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+22, ցերեկը` +33+35,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +20+23, ցերեկը` +33+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +24+27,
Արցախում՝ գիշերը` +18+23, ցերեկը՝ +29+34: