ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված եւ օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ. ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։


Ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ փակելու ենք հայտնի արտոնյալների դարաշրջանը»,-մասնավորապես գրել է նա: