Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնածավալ մարտավարական զորավարժություններ՝ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները մարտավարական վարժանքների շրջանակներում ոտքի են ելել «տագնապ» հրահանգով: Մարտավարական զորավարժանքներին, որոնք կշարունակվեն մինչեւ հուլիսի 28-ը, ներգրավված է ավելի 3 հազար զինծառայող եւ շուրջ 500 միավոր տեխնիկա, այդ թվում՝ կործանիչներ, հակաօդային պաշտպանության, ռազմական եւ անօդաչու ավիացիայի ոլորտներից»,-հայտնել են ՀՌՕ–ից։


Ռազմաբազայի մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումները զորավարժությունները սկսել են «Կախմուդ» եւ «Ալագյազ» զորավարժարաններում:


«Զինծառայողների միավորումները ավտոմեքենաների եւ զրահատեխնիկայի շարասյուներով իրականացրել են պայմանական հակառակորդի հարվածներից հակաօդային պաշտպանության խնդիրներ»,–նշել են մամուլի ծառայությունից։