Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» կազմում շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմն այս օրերին հավաք է անցկացնում Սինգապուրում: Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել սոցցանցերում:
«Թարմացնող սառցե լոգանք»,- գրել է 29-ամյա ֆուտբոլիստը՝ հրապարակելով լուսանկարներ:
Հիշեցնենք, որ Սինգապուրում անգլիական ակումբը հուլիսի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ հուլիսի 28-ին կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: