«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շարչունակում է համակարգ վերադարձնել նախկին իշխանությունների կոռումպացված, տարբեր քրեական գործերով անցած հովանավորյալներին:
Վերջերս կատարված նշանակումը եւս այս տարբերակից է՝ մեկ տարբերությամբ: Մեր տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի քեռին՝ Արամ Ազարյանը, աշխատանքի է անցել Արարտյան մաքսատանը՝ ստանալով բաժնի պետի պաշտոն:
Ազարյանը նախկինում էլ է աշխատել համակարգում, երկար տարիներ հարկային տեսուչ է եղել, զբաղեցրած հաստիքը՝ Արաբկլիրի հարկայինում տեսուչի աշխատանքն էր, եւ այդ ժամանակահատվածում հասցրել է մի քանի անգամ հեռացվել աշխատանքից կոռուպցիան սկանդալների կենտրոնում հայտնվելու պատճառով, սակայն մշտապես գտնվել են մարդիկ, որոնք միջնորդել են նրան աշխատանքի վերականգնելու հարցում:
Մասնավորապես, նրա քույրը՝ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, որը երկար տարիներ աշխատել է նախագահականում, զբաղեցրել է կադրերի վարչության պետի պաշտոնը, ներկայումս էլ վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետն է, եւն հենց նա է միջնորդել եղբորը վերականգնել այս կամ այն աշխատանքում:
Վերջին նշանակման հարցում դեռ պարզ չէ՝ քույրն է միջնորդել, թթե քրոջ որդին, բայց այս նշանակումը հերթական հիասթափությունն է առաջացրել համակարգի աշխատակիցների մոտ, որոնք առ այսօր այդպես էլ համակարգում չեն զգում թավշյա հեղափոխության էֆեկտը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում