Երևանի Ճարտարապետության և շինարարության համալսարանն այս տարի դարձել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ լիիրավ անդամ:
Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրերս ԵՊՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը մասնակցել է Խորվաթիայի Հանրապետության Սպլիտ քաղաքում կայացած Ասոցիացիայի գլխավոր վեհաժողովին և տարեկան գիտաժողովին, որի ընթացքում առաջարկվել է հաջորդ տարի գիտաժողովն անցկացնել Երևանում:
Ասոցիացիան, ի դեմս նախագահ Ա. Օրֆանիդեսի, նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` կոնֆերանսի կազմակերպմանն աջակցելու համար: