Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Սեդրակյանի գործով դատական նիստը, դատավոր Պողոսյանի նախագահությամբ:

Նիստը սկսվեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի հարցաքննությամբ, ով ասաց Սեդրակյանին ճանաչում է և այնտեղ Սամվել Հարությունյանի միջնորդությամբ նրա մոտ գործի է անցել, իսկ Սամվել Հարությունյանը եղել է նրա մանկության ընկերը:

«Սամվելը մի օր ինձ ասաց, որ գործը կա անելու պետք է մեկին վախեցնենք, բայց չասաց ում և ինչու: Մի քանի օր անց Սամվելը եկավ և ես նրան հարցրեցի է թե ում պետք է վախեցնենք, սակայն ինձ ասաց հետո կասի ու այդպես էլ չասաց»,-ասաց Խաչատուր Պողոսյանը:

Ամբաստանյալը հայտնեց, որ նախաքննությանը տված իր ողջ ցուցմունքը սուտ է Սեդրակյանի մասին, իսկ մյուս մանրամասները համապատասխանում են իրականությանը:

Նա հայտնեց, որ Հայրիկյանին ճանաչել է որպես մարդու իրավունքների պաշտպանի, իսկ նախագահողի այն հարցին, թե ինչպե՞ս կարող է իր պաշտպանին վախեցնելու նպատակով կրակել, Պողոսյանը պատասխանեց, որ շփոթված է եղել և Հայրիկյանի կտրուկ շարժումներն են դարձել գնդակը իրեն կպչելու պատճառը:

«Հայրիկյանը կրակոցից հետո ընկել է և չեմ հասկանում, թե ինչու նա չի ցանականում ընդունել ընկնելու փաստը, դրա մեջ ամոթ բան չկա»,-ասաց Պողոսյանը:

Հայրիկյանի այն հարցին, թե ի՞նչ է հասկանում ամբաստանյալը վախենալ ասելով, Պողոսյանը պատասխանեց նա կարող է նույնիսկ շան հաչոցից վախենալ ինիչից ելնելով Հայրիկյանը հարցրեց, արդյո՞ք նա վախի հետևանքով է հրաժարվում իր նախաքննական ցուցմունքից, սսակայն ամբաստանյալը պատասխաենց, որ ոչ, որ ինքը ճիշտը խոստովանում է Սամվել Հարությունյանի խոստովանելու պատճառով:

«Իմ կրակելու նպատակը սպանելը չի եղել, ես երկրորդ անգամ կրակել եմ, որ Հայրիկյանն ավելի շատ վախենա»,-ասաց ամբաստանյալը:

Սրան ի պատասխան դատավորը ասաց. «Դուք չե՞ք իմացել, որ քարի և զենքի մեջ արյուն կա»:
Ամբաստանյալը ասաց, որ խլացուցիչն ատրճանակի վրա դրել էր այն նպատակով, որ կողքի մարդիկ չվախենային, ինչին դատավորն ասաց, որ փաստորեն դուք մարդասեր եք, այդ դեպքում ինչպե՞ս կարող էիք ձեր իրավունքների պաշտպանին վախեցնել և ձեր իսկ կրակոցի հետևանքով ընկածին չօգնել, ինչին ամբաստանյալը պատասխանեց.

«Ես Աֆղանստանում կռված մարդ եմ և գիտեմ ինչ է նշանակում լինել մարդասեր և եթե իմ այնտեղ մնալը տևեր ընդամենը մեկից երկու րոպե, ես կմնայի, բայց այդ դեպքում ինձ կբռնեին, ոնց ուզում ա լինի մեկը շենքից կիներ ու կօգներ»,-ասաց ամբաստանյալը:

Իսկ դատախազի հարցերին ամբաստանյալը պատասխանում էր ընդհատումներով, հրաժարվելով ամբողջական պատասխաններից:

Այժմ չնայած պաշտպանական կողմն առարկել էր, սակայն դատավորի համաձայնությամբ դատախազը ներկայացնում է նախաքննության և դատաքննության ժամանակ տրված ցուցմունքների էական հակասությունները, որից հետո կհարցքննվի ամբաստանյալ Սամվել Հարությունյանը: