Երեւանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին՝ կոչ անելով աջակցել թիմին ղազախական «Տոբոլի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում:

«Առաջին խաղում գրանցված 1:2 հաշիվը մեզ տալիս է պատասխան մրցավեճում հաղթելու ու հաջորդ փուլ դուրս գալու հույս: Մենք դա կարող ենք անել միայն մեր երկրպագուների աջակցությամբ, եթե բոլորս համախմբվենք: Հուլիսի 31-ին բոլորիդ սպասում ենք Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում»,- ասել է ռուսաստանաբնակ գործարարը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի Կոստանայ տեղի ունեցած առաջին խաղում հայկական ակումբը պարտվել է 1։2 հաշվով: «Փյունիկի» ու «Տոբոլի» միջեւ պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 31-ին Երեւանում: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ