Խոյ. Այսօր դուք շատ բան կարող եք սովորել: Օգտակար տեղեկությունները դուք յուրացնում եք ակնթարթորեն, իսկ անհրաժեշտ հմտություններին էլ զարմանալիորեն արագ եք տիրապետում: Հաջողության կհասնեն նշանի հատկապես այն ներկայացուցիչները, ովքեր ներգրավված են գիտահեն ոլորտներում, գործ են ունենում առավել ժամանակակից տեխնիկայի հետ: Ձեր նախկին մրցակիցները այսօր կարող են դաշնակից դառնալ:
Ցուլ. Դեն նետելով ամեն մի ավելորդ ու ոչ կարևոր բան, դուք այսօր սլանում եք դեպի ձեր առջև դրված նպատակը, որին կհասնեք շատ մոտ ապագայում: Ձեր պատվասիրությունը հզոր ուժ է, այնպես որ պետք չէ զարմանալ, որ ձեր մրցակիցները և անբարյացկամները սարսափահար փախչում են: Այսօր շատ սուր է ձեր նախազգացումը, դրա շնորհիվ է, որ դուք ակնթաթորեն ճիշտ որոշումներ եք կայացնում, և դա վերաբերում է ոչ միայն գործնական ոլորտին այլև՝ անձնական կյանքին: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ:
Երկվորյակներ. Այսօր շատ բան ձեր ուզածով չի ստացվում, սակայն դրանում պետք է մեղադրեք միայն ինքներդ ձեզ: Դուք ներքաշվում եք ուրիշների կոնֆլիկտների մեջ, իսկ խաղաղասիրության փորձերը դատապարտված են ձախողման: Մարդիկ, ովքեր ժամանակին ձեզ ծառայություն էին մատուցում, փորձում են ձեզ մանիպուլյացիայի ենթարկել, պահանջում են ձեզանից մեծ զոհաբերություններ: Պետք է հաստատակամություն դրսևորեք՝ դուք դեռ հնարավորություն կունենաք պաշտպանել ձեր շահերը:
Խեցգետին. Նվիրեք օրը ստեղծագործելուն, ազատություն տվեք ձեր երևակայությանը: Գործերի հանդեպ ոչ ստանդարտ մոտեցումը հաջողություն է խոստանում, դրա հետ մեկտեղ էլ դուք կարողանում եք ձեր գաղափարներով հետաքրքրել ազդեցիկ մարդկանց: Միակ բանը, որով այսօր չարժե զբաղվել, դա կարևոր ֆինանսական հարցերն են, քանի որ այս ոլորտում իրավիճակն այնքան պարզ և միանշանակ չէ, որքան թվում է:
Հնարավոր են կոնֆլիկտներ մտերիմների հետ: Աշխատեք գլխովի չթաղվել տնային գործերի մեջ, ժամանակ գտեք հանգստի և զվարճությունների համար:
Առյուծ. Օրվա էմոցիոնալ ֆոնը անբարենպաստ է և դա անդրադառնում է թե’ գործնական, և թե անձնական հարաբերությունների վրա: Դուք անհամբեր և բռնկուն եք, չեք հանդուրժում անգամ որևէ մի չնչին ճնշում, հաճախ վիճում եք՝ վիճած լինելու համար: Մարդիկ, ովքեր անկեղծ ցանկանում են հաշտ լինել ձեզ հետ, ստիպված են ձեզանից հեռու մնալ, սակայն անգամ դա թույլ չի տալիս խուսափել վեճերից: Ազդեցիկ մարդկանց հետ ցանկացած շփում ծայրահեղ զգուշավորություն է պահանջում:
Կույս. Օրվա սկզբին հաջողվում է արդյունավետ աշխատել, դուք հեշտությամբ եք գտնում դաշնակիցների, ինչի հաշվին էլ հաջողության եք հասնում: Ձեր գործնական հոտառությունն անվրեպ է, գործարքները, որ դուք կնքում եք, ձեզ զգալի եկամուտ են ապահովելու: Կարելի է քննարկել աշխատանքը փոխելուն վերաբերող հարցեր, փնտրել նոր գործընկերներ: Մի շտապեք ստորագրել կարևոր փաստաթղթեր՝ դուք դեռ հնարավորություն կունենաք ավելի ձեռնտու պայմանների հասնելու: Օրվա երկրորդ կեսին կծագեն գայթակղություններ, որոնց դիմակայելը շատ դժվար կլինի:
Կշեռք. Այսօր ձեզ չի հաջողվում մնալ նախապես մշակած պլանների շրջանակներում, ինչը ձեզ խիստ նյարդայնացնում է: Դուք շատ գործեր անավարտ եք թողնում, դրա հետ մեկտեղ էլ շատերի ուսերին եք դնում այն գործերը, որոնք դուք ավելի լավ կանեիք: Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավել, մի խախտեք ավանդույթներն ու ընդունված նորմերը: Ձեզ դուր չի գալիս սովորականի պես լինել, սակայն այսօր դա անհրաժեշտ է:
Կարիճ. Օրն անհաջող է դասավորվում: Դուք անվերջ բախվում եք բարդությունների, դրա հետ մեկտեղ էլ ազդեցիկ հակառակորդներ եք ձեռք բերում: Պաշտպանելով ձեր շահերը, դուք շատ կոշտ դիրքորոշում եք բռնում, և արդյունքում տուժում են անգամ նրանք, ովքեր ձեզ ամեն ինչում սատարում էին: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, կոնֆլիկտներ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Անձնական հարաբերություններում էլ ամեն չի, որ հարթ է ընթանում:
Աղեղնավոր. Գործնական բանակցություները անցնում են ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք: Համաձայնագրերը, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում, չեն կնքվում: Վաղեմի գործընկերների հետ հարաբերությունների խզման վտանգ կա, իսկ նորերի որոնումը ձեզանից մեծ ժամանակ կխլի: Ցանկալի չէ հանդիպել պոտենցիալ գործատուների հետ, նոր պաշտոնի անցնել: Առաջարկությունները, որոնք առաջին հայացքից հետաքրքիր են թվում, չեն արդարացնի ձեր սպասումները: Օրը հարմար է գնումների, իմիջի հետ փորձարարություններ անելու համար:
Այծեղջյուր. Օրը խաբուսիկ թեթև է: Այո, այսօր ձեզ մոտ շատ բան է ստացվում, սակայն ձեռք բերած հաջողությունները այնքան էլ զգալի չեն: Այսօրվա ընթացքում արվածը հետո պետք կլինի թարմացնել, իսկ ձեռք բերած համաձայնություններն էլ՝ վերանայել: Մարդիկ, ովքեր այսօր ձեր դաշնակիցներն են, շուտով իրենց կդրսորեն ոչ լավագույն կողմերով: Դրությունը փրկում են ձեր դիվանագիտական որակները՝ դուք հաջողացնում եք պայմանավորվել անգամ նրանց հետ, ովքեր բոլորովին չեն կիսում ձեր տեսակետը:
Ջրհոս. Օրը ծայրահեղ զգուշավորություն է պահանջում, դուք, կարծես, բարակ սառույցի վրայով եք քայլում: Հետաձգեք կարևոր գործերը, տեղափոխեք այն հանդիպումները, որոնցից կարող է կախված լինել ձեր պրոֆեսիոնալ ապագան: Հրաժարվեք ցանկացած ռիսկային ձեռնարկումից՝ մեծ է ծուղակն ընկնելու հավանականությունը: Հրապարակային ելույթները անցնում են չափազանց վատ, դուք ոչ միայն չեք գտնում նոր համախոհներ ու երկրպագուներ, այլև՝ կորցնում հներին: Այս մռայլ ֆոնի վրա լուսավոր կետ կարող են լինել մտերիմների հետ հարաբերությունները:
Ձկներ. Օրվա առաջին կեսին հաջողության հասնելու համար անհրաժեշտ է տարանջատել պրոֆեսիոնալ և անձնական հետաքրքրությունները: Չպետք է տրվել էմոցիաներին, քանի որ դրանք միայն խանգարելու են գործին: Կարող են բարդանալ կանանց հետ հարաբերությունները, քանի որ վերջիններս ձեզանից շատ բան են պահանջում՝ չցանկանալով հաշվի նստել իրերի իրական դրվածքի հետ: Չեն բացառվում չպլանավորած ծախսեր, չնայած դրանք ձեր գրպանին էական հարված չեն հասցնի: