Արմավիր քաղաքում այսօր՝ օգոստոսի 8-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից  հայտնեցին, որ ժամը 01:50-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված մտել է Արարատյան փողոցի թիվ 5 հասցեում գործող մթերային խանութ եւ դանակի սպառնալիքով վաճառողուհուց պահանջել պարանոցի ոսկյա շղթան, ապա պոկել այն, դրամարկղից հափշտակել գումար և դիմել փախուստի:


Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: