Այսօր Էրեբունի պլազայում պետք է ասուլիսի տա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա ասուլիսն ուղեկցվելու է ցույցով: Ֆեյսբուքում բացված խմբում Քոչարյանի դեմ ցույցին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել մոտ 600 հոգի: Ակցիան կրում է «Պրիվետ, Ռոբ» անվանումը:
Ցույցի վերաբերյալ անոնսում նշված է. «Առնվազն մի քանի հազար մարդ պետք է էդ ժամին Ռոբին պրիվետ ասի ու ցույց տա հանրության վերաբերմունքը իր ազատմանը։ Արնախումը պիտի վերադառնա բանտ»։