Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փոփոխություն չեմ զգում ասողների համար:
1. Առաջվա պես պետավտոտեսուչներին կաշառք չեք տալիս, փաստացի գումարը մնաց ձեր գրպանում:
2. Տուգանքները առաջվա պես ամեն ստից խախտման համար չեն գալիս , փաստացի գումարը մնաց ձեր գրպանում
3. Օգոստոսի 1-ից պոլիկլինիկաներում բարձրանում է աշխատավարձը, փաստացի նախկինից թեկուզ քիչ բայց ավել գումար եք ունենալու:
4. Բազմաթիվ բուժհաստատություններում առաջվա պես ամեն բարևի համար փող չեն ուզում, փաստացի գումարը մնաց ձեր գրպանում:
5. Մաքսայինում կաշառք չի ֆռում էլ, ձեր ներմուծած ապրանքի համար անօրինական գումարներ չեք վճարում, փաստացի գումարը մնաց ձեր գրպանում:
6. Ստենդավորման գինը իջավ 150 – 200 000 դրամով, փաստացի մոտ այդքան գումար արդեն քիչ եք վճարելու, գումարը մնաց ձեր գրպանում:
7. Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում է սպասվում, եթե չեմ սխալվում թեստավորում անցնելուց հետո:
8. Դպրոցներում ավել-պակաս գումարներ էլ չեն ուզում, գումարը փաստացի մնաց ձեր գրպանում:
Ոստիկանությունը ու ԱԱԾ-ն հոյակապ պայքարում են հանցագործության և կոռուպցիայի դեմ:
10. Հարկային մուտոերն են աճել, գործատուները հազարավոր աշխատողների են գրանցել, որոնց մեջ հնարավոր է նաև կաք դուք և արդեն օրինական աշխատանքային ստաժ ունեք, կարող եք օգտվել վարկերից և այլն:
11. ՊՆ-ում բազմաթիվ փոփոխություններ, շատ ծախսեր, ծնողները արդեն կարողանում են խնայել:
12. Գյուղացին կարողանում է Երևանյան բակերում վաճառել իր բերքը, առաջվա պես թաղապետարանից չեն գալիս տուգանում:
Սա այն ակնհայտ փոփոխություններն են , այս պահի դրությամբ լիքը գումարներ, որ առաջ վճարում էիք, հիմա փաստացի մնում է ձեր գրպանում, որը կարող եք ծախսել այլ բանի վրա...
Իհարկե դա քիչ է, բայց նաև դա սկիզբն է: Լինենք համբերատար , լինենք փոփոխությունների մի մասնիկ: Եթե կան բաներ, որ բաց եմ թողել, գրեք քոմենթում ավելացնեմ: