Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Ուրուգվայի հավաքականի կենտրոնական պաշտպան Դիեգո Գոդինը հաստատել է, որ Անգլիայում տրանսֆերային պատուհանի վերջին օրը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական ակումբը պատրաստ էր վճարել 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նշված 20 միլիոն եվրո կլաուզուլան, սակայն ուրուգվայցին հրաժարվել է հեռանալ Մադրիդից:
«Այո, ես, իրոք, ունեի առաջարկներ, սակայն որոշեցի մնալ անձնական պատճառներով: Այժմ բոլոր մտքերս կապված են միայն Եվրոպայի Սուպերգավաթի հետ»,- Գոդինի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ Դիեգո Գոդինը 2010 թվականից է խաղում «Աթլետիկոյում», որի ավագն է լինելու նոր մրցաշրջանում: Իսպանական մամուլի համաձայն՝ օրեր առաջ նա մինչեւ 2021 թվականը երկարաձգել էր մադրիդյան ակումբի հետ գործող պայմանագիրը: