«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն իր Instagram-ի հմայիչ լուսանկարներն ու տեսանյութերը հաճախ համալրում է նորերով, ներկայացնում է երկրպագուներին իր առօրյան, դստեր ժամանցը, ամուսնու հետ սիրառատ ու ջերմ լուսանկարներ:
Լուսինեն այս անգամ համադրել է ժպիտը, սերն ու երջանկությունը մեկ կադրում՝ ներկայացնելով ջերմ ընտանեկան լուսանկար: ժպիտ առաջացնող լուսանկարում գեղեցկուհին ամուսնու եւ դստեր հետ է պատկերված:
Լուսինեն նաեւ մեկնաբանել է ընտանեկան ալբոմում պատվավոր տեղի արժանի լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «երջանկությունը հենց սա է՝ երբ մենք միասին ենք»:
Ավելի վաղ գեղեցկուհին լուսանկարներ էր տեղադրել, որոնցում նորկայացրել էր ամառային իր նորաոճ լուքը՝ կարճ, ջինսե կիսատաբատ, սպիտակ վերնաշապիկ:
Հմայիչ լուսանկարներին կից նա անգլերենով գրել էր. «Ճանապարհորդել, ուսումնասիրել, սովորել եւ ապրել»: